Monday, 06 07 2026
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները

Պանամայի նախագահը մերժել է Թրամփի պահանջը՝ նվազեցնելու Պանամայի ջրանցքով անցնելու սակագները

Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի բողոքից հետո չի պատրաստվում նվազեցնել Պանամայի ջրանցքով ամերիկյան նավերի անցման վճարները։ Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։

«Իմ պատասխանն է՝ ոչ…. Գները սահմանվում են ոչ նախագահների կամ ջրանցքի վարչակազմի քմահաճույքով։ Սա բաց, հրապարակային գործընթաց է», – ասել է Մուլինոն:

Պանամայի նախագահն ընդգծել է, որ 2025 թվականի հունվարին Թրամփի երդմնակալությունից հետո պատրաստ կլինի նրա հետ քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են անօրինական ներգաղթի դեմ համատեղ պայքարը։ Միաժամանակ Մուլինոն ընդգծել է, որ Վաշինգտոնին չի հաջողվի վերահսկողություն հաստատել Պանամայի ջրանցքի նկատմամբ։

«Իրավական և քաղաքական իրողության վերանայումը քննարկելու որևէ տարբերակ գոյություն չունի», – ասել է Մուլինոն՝ հավելելով, որ ջրանցքը պատկանում է Պանամային։

Դեկտեմբերի 22-ին Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կարող է պահանջել վերադարձնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, եթե դրա օգտագործման ընթացիկ պայմանները չվերանայվեն։ Նա քննադատել է ջրանցքից օգտվելու համար գանձվող բարձր սակագները, և ընդգծել, որ 1999 թվականին ջրանցքի կառավարման փոխանցումը եղել է «համագործակցության ժեստ», այլ ոչ թե զիջում այլ երկրների օգտին, և Պանամայի իշխանություններին կոչ է արել վերանայել իրենց քաղաքականությունը։

Մուլինոն Թրամփի այս հայտարարությունից հետո ևս հայտարարել էր, որ Պանամայի ջրանցքի «յուրաքանչյուր մետրը պատկանում է Պանամային»։

Իսկ դեկտեմբերի 25-ին սուրբծննդյան շնորհավորական ուղերձում Թրամփը նշել էր, որ Պանամայի ջրանցքում գործում են Չինաստանի զինվորները։

Արձագանքելով Թրամփի այս հայտարարությանը՝ Մուլինոն դեկտեմբերի 26-ին ասել է, որ Պանամայի ջրանցքում Չինաստանի կողմից որևէ միջամտություն չկա։

«Ո՛չ չինացիները, ո՛չ էլ որևէ այլ ուժ չկա ջրանցքում։ Եթե այդ հատվածում ինչ-որ չինացի կա, ուրեմն նրանք զբոսաշրջային նավի վրա են կամ մարդիկ են, որոնք կանգ են առնում այցելուների կենտրոնում որպես զբոսաշրջիկներ…. Բայց կրկնում եմ՝ չինական բացարձակապես ոչ մի միջամտություն կամ մասնակցություն չկա որևէ բանում, որը կապ ունի Պանամայի ջրանցքի հետ: Դրանք կարող են լինել աշխարհաքաղաքական մտավախություններ», – ասել է Մուլինոն։

Պանամայի ջրանցքը, որը շահագործման է հանձնվել է 1914 թվականին, կառուցվել է Միացյալ Նահանգների կողմից և գտնվել է նրա վերահսկողության ներքո։ 1977 թվականին Տորիխոսի-Քարտերի պայմանագրով որոշվել է ջրանցքի փուլային փոխանցումը Պանամային, որն ավարտվել է 1999 թվականին։ Այդ պայմանագիրը նախատեսել է ջրանցքի չեզոքությունը և դրա հասանելիությունը համաշխարհային առևտրի համար։ Այսօր ջրանցքը մնում է կարևորագույն երթուղի համաշխարհային տնտեսության համար և ԱՄՆ-ի շահերի առանցքային օբյեկտներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում