Monday, 06 07 2026
Երևանում 18-մետրանոց 300 ավտոբուս կհայտնվի՝ միայն երբ կառավարությունը կարողանա $300 մլն. հայթայթել
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը

ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում զենքի գործադրման հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածների պահման վայրերում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում։

արդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակում ներկայացվել է ոլորտի վերաբերյալ արտահերթ զեկույց։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

«Զեկույցում անդրադարձել ենք տարբեր հիմնախնդիրների, ներկայացրել պրակտիկ օրինակներ և առաջարկություններ։ Նախևառաջ, ուզում եմ շեշտել, որ մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները վկայում են, որ այս ոլորտում բացակայում են միջազգային չափանիշներին համապատասխան իրավական կարգավորումները, ինչը շատ լուրջ խնդիր է։ Թեմայի վերաբերյալ հանրային լայն քննարկումներ ևս գրեթե չեն անցկացվում: Այդ տեսանկյունից խիստ անհրաժեշտ է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Ըստ պաշտպանի՝ պատասխանատու գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում է հնարավոր խնդիրներին տալ պատշաճ լուծումներ։ Շատ կարևոր է նաև, որ իրավասու մարմինների ներկայացուցիչները ունենան պատշաճ գիտելիքներ, պարբերաբար մասնակցեն վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև իրենց աշխատանքում կիրառեն միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդաբանական ուղեցույցներ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ղեկավար Լաուրա Գասպարյանը, ներկայացնելով զեկույցը, շեշտել է, որ խոշտանգումների բացարձակ արգելքի համակողմանի ապահովման տեսանկյունից առանցքային է արդյունավետ կառուցակարգերի ներդրումն ու կատարելագործումը, այդ թվում` օրենսդրական դաշտի բարելավումը, ինչն այսօր մեր երկրում շարունակում է խնդրահարույց մնալ։

«Թեև տարիներ շարունակ խնդիրը մեր կողմից բարձրաձայնվել է, բայց որևէ էական փոփոխություններ չեն իրականացվել։ Փորձել ենք այս արտահերթ զեկույցի միջոցով ներկայացնել առկա մարտահրավերները։ Զեկույցում մանրակրկիտ վերլուծված է դաշտը, ներկայացված են հստակ օրինակներ և առաջարկություններ, ոլորտը բարելավելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու տեսանկյունից։ Մեր առաջնային նպատակն է կանխարգելել խոշտանգումները և վատ վերաբերմունքը»,- ասել է պաշտպանի ներկայացուցիչը։

Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ և դեսպանությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրել են նաև պրակտիկայում հաճախ հանդիպող խնդիրները և համատեղ քննարկվել են դրանց լուծման ճանապարհները։

Ամփոփելով միջոցառումը՝ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, դեսպանությունների, պետական մարմինների, Փաստաբանների պալատի, ՀԿ ներկայացուցիչներին՝ մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները բարձրաձայնելու և  դրանց լուծմանը աջակցելու պատրաստակամության համար։

Միջոցառումը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում