Sunday, 05 07 2026
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում

Ի՞նչ գրավոր առաջարկ է արել Երևանը Բաքվին

«Հայաստանը գրավոր առաջարկ է արել Ադրբեջանին և սպասում է պատասխանի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանն օրերս՝ խոսելով երկաթուղային հաղորդացության գործարկման վերաբերյալ: Ըստ նրա՝ եթե Ադրբեջանի արձագանքը լինի դրական, ապա կմնա ստորագրել պայմանագիրն ու անցնել երկաթուղին կառուցելուն:

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ առաջարկը այնպիսին է, որ ընդունելի կարող է լինել երկու կողմի համար էլ: Մանրամասներ նա չի հանրայնացրել: Մինչդեռ իրավիճակը գնահատելու համար էական են դրանք, որպեսզի հասկանալի լինի նաև, թե Երևանի այդ առաջարկի հետ որքանով է կապակցված օրինակ հայ-թուրքական «տրեկում» կայացած հանդիպումը, երբ երկու կողմերի գերատեսչական պատվիրակությունները քննարկել են Կարս-Գյումրի երկաթուղու գործարկման տեխնիկական կարիքները: Երևանի առաջարկը, օրինակ, վերաբերում է Հայաստանի հարավով՝ Մեղրիո՞վ անցնող երկաթուղուն, թե՞ Ղազախի հատվածին, որը ևս կարող է միացվել Կարս-Գյումրի երկաթուղուն, իսկ Նախիջևան իջնել այսպես ասած դեպի ներքև ճյուղավորումով:

Սրանք էական հարցեր են, քանի որ վերաբերում են ոչ միայն պարզապես երթուղիներին, այլ, ըստ էության, նաև դրանց աշխարհաքաղաքական նշանակությանը: Օրինակ՝ երբ խոսքը Մեղրիով անցնող երկաթուղու մասին է, ապա այստեղ, անկասկած, էական է լինելու նաև Իրանի վերաբերմունքը: Իհարկե, նրբությունը կամ տարբերությունը լոկ դա չէ, այլ նաև, օրինակ, Հայաստանի տարածքով անցնող հատվածի երկարությունը: Օրինակ, մի դեպքում երկաթուղին Հայաստանի տարածքով կանցնի մոտ 40 կմ, մյուս դեպքում՝ մոտ 200-300 կմ, կախված հաշվարկներից և հնարավոր ամբողջացումից:

Սրանք էական տարբերություններ են, թե տնտեսական տրամաբանության, թե նաև հենց քաղաքական համատեքստի առումով: Ճանապարհների հարցում հանրային ուշադրության էական ծավալը կենտրոնացած է սահմանային անցման և փոխադրման ռեժիմի վրա, ինչը, անշուշտ, առանցքային կարևորության հանգամանք է, սակայն ոչ պակաս կարեւոր են նաև մնացյալ տեխնիկա-տնտեսական դետալները, որոնք հանրագումարում ձևավորում են որոշիչ քաղաքական նրբերանգներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում