Friday, 03 07 2026
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են ընթերցանության և մշակութային աճուրդների կազմակերպման մասին հարցերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Ընթերցանությունը՝ որպես կոգնիտիվ կարողությունները զարգացնելու գործիք ԿԶՆ հասանելիության համատեքստում» զեկույցի և «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրակարգի երկու հարցերն էլ վերաբերում են այն թեմաներին, որոնց հասարակական խորհրդի նիստերում տարբեր հարցերի շուրջ ունեցած քննարկումներում բազմիցս առնչվել են, մասնավորապես՝ ընթերցանության խնդիրների և գրադարանների դերի մասին: Ըստ նախարարի՝ տարբեր քննարկումների և ոլորտում առկա խնդիրների արդյունքում որոշում է կայացվել ընթերցանության օլիմպիադան ներառել դպրոցական օլիմպիադաների կարգում, և այս տարի արդեն պլանավորվում է այն անցկացնել 5-րդ և 6-րդ դասարաններում: «Կարևոր է, իհարկե, նաև որակը, որովհետև ակնհայտ է, որ ընթերցանության օլիմպիադան պետք է միտված լինի տեքստեր կարդալու և վերլուծելու հմտությունների զարգացմանը, այլ ոչ թե անգիր անելուն: Հուսով եմ՝ այդ մասով էլ որոշակի հետևողականություն կունենանք, որպեսզի առաջադրված  խնդիրները ճիշտ հասցեագրվեն և լուծվեն: Այս հարցերի շուրջ նաև հասարակական խորհուրդը հնարավորություն կունենա ձևակերպել իր դիրքորոշումը, որը նախարարության համար կարևոր կլինի հետագա քաղաքականության մշակման տեսանկյունից»,- նշել է նախարարը՝ կարևորելով, որ հասարակական խորհրդի անդամները ևս օրակարգի հարցեր են առաջադրում.

«Սա ոչ միայն նախարարության օրակարգն է. յուրաքանչյուրը կարող է իրեն հետաքրքրող հարցերը դարձնել քննարկման առարկա»:

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակութային աճուրդների մեխանիզմը հնարավորություն է տալու ձևավորել ժամանակակից արվեստի իրացման միջավայր և շուկաներ:

«Մենք ձեզ հետ առիթ ենք ունեցել խոսել նաև մշակույթի տնտեսական ազդեցության և դերի մասին. հուսով ենք, որ սա նմանատիպ մի մեխանիզմ կարող է ծառայել»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն օրենսդրական ամբողջական փաթեթ է, որը մշակվել է նախարարության գործընկերների կողմից, և մեծ ծավալի աշխատանք է արվել ոլորտային փորձագետների հետ քննարկումների արդյունքում:

Օրակարգի առաջին հարցը ներկայացրել է հասարակական խորհրդի անդամ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մանրամասն անդրադառնալով այն խնդրին, թե ինչպես է ընթերցանությունը՝ որպես կոգնիտիվ կարողությունները զարգացնելու գործիք, դիտարկվում Կայուն զարգացման նպատակների հասանելիության համատեքստում: Նա անդրադարձել է այն հարցերին, թե ինչո՞ւ կարդալ և ինչո՞ւ հենց հայերեն, քանի որ, ըստ բանախոսի, բազմաթիվ հետազոտություններ վկայում են՝ նոր միտքը ծնվում է մայրենի լեզվով, հետևաբար պետք է խթանել հայերեն ընթերցանությունը: Այդ համատեքստում նա ներկայացրել է ճանաչողական զարգացման հիմնական ուղղությունները և դրա վրա ազդող գործոնները՝ տարիքային, անհատական առանձնահատկությունները, կրթական միջավայրը: Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է նաև քննադատական մտածողության զարգացման, տարիքային խմբերի համար առաջարկվող գրականության և այլ հարցերի: Ներկայացնելով Հայաստանում հայերեն ընթերցանության զարգացման համապարփակ հայեցակարգի նախագիծը՝ նա անդրադարձել է ներկա իրավիճակին և առկա խնդիրներին, ինչպես նաև հայեցակարգի հիմնական նպատակներին: Դրանք են՝ բարձրացնել բնակչության, հատկապես երիտասարդների ընթերցանության մակարդակը և տեքստը հասկանալու կարողությունը, զարգացնել գրադարանային համակարգը և բարձրացնել գրադարանավարների որակավորումը, խթանել գրական միջավայրի զարգացումը՝ ներառյալ գրական քննադատությունը և թարգմանչական գործը, աջակցել գրքի շուկայի զարգացմանը՝ հավասարակշռելով առաջարկն ու պահանջարկը, ստեղծել գրքի և ընթերցանության նկատմամբ դրական վերաբերմունք հասարակության մեջ: Այդ համատեքստում Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է հայեցակարգով սահմանված ռազմավարական ուղղությունների և գործողությունների, ֆինանսավորման աղբյուրների, իրականացման ժամանակացույցի, մոնիթորինգի և գնահատման, միջազգային փորձի կիրառման հարցերին՝ ընդգծելով, որ հայեցակարգի իրականացումը պահանջում է պետական, մասնավոր և հասարակական հատվածների համատեղ ջանքերը:

Օրակարգի երկրորդ հարցը՝ «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել ունենալ նման նախագիծ: «Քանի որ 2 տարի առաջ պետությունը վերականգնեց թանգարանները մշակութային արժեքներով համալրելու՝ դեռևս 2009 թվականից դադարած գործընթացը, խնդիր առաջացավ հասկանալու, թե որոնք են մշակութային արժեքների ձեռքբերման մեխանիզմները: Այդ շրջանակում անհրաժեշտություն առաջացավ փոփոխություններ կատարել օրենսդրական դաշտում»,-նշել է Ալֆրեդ Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ ուսումնասիրվել են ՀՀ օրենսդրության մեջ առկա խնդիրները՝ մշակութային արժեքների և առարկանների ձեռքբերման և օտարման վերաբերյալ, միջազգային փորձը, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Սոթբիի ու Կրիսպի միջազգային աճուրդային տների աճուրդների կազմակերպման ընթացակարգերը։

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ աճուրդների համակարգում ամբողջ աշխարհում կարևոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները, որոնք ապահովում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի թափանցիկ մեխանիզմների և գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձևավորումը: «Այս առումով  մշակութային աճուրդները ճկուն հարթակներ են, որոնք ձևավորում  և արտացոլում արվեստի շուկայի տեղաշարժերը և դինամիկ զարգացումները: Ներկայում ՀՀ-ում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, որը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում: Մասնավորապես՝ կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները: Բացակայում է արվեստի պատկերասրահների և աճուրդային տների միջև համագործակցության էկոհամակարգը, որը կարևոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման և արվեստի նոր միտումների ձևավորման գործում: Միաժամանակ, արվեստի ստեղծագործությունների բաց հոսքերը և թափանցիկ շրջանառությունը ստեղծում են հնարավորություններ պետության կողմից մշտադիտարկում իրականացնելու և պետության համար կարևոր նշանակության մշակութային արժեքների ձեռք բերման տեսանկյունից»:

Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ նշյալ գործընթացի շրջանակում պետության հիմնական գործառույթներից է դաշտի մշտադիտարկումը: Նախարարի տեղակալը վստահեցրել է՝ նախագծի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թափանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը, ինչպես նաև ոլորտի հանրահռչակմանը: Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև ոլորտում համակարգված պետական  քաղաքականության վարումը, մասնավորապես՝ ՀՀ-ից մշակութային արժեքների արտահոսքի կանխումը և պետական թանգարանային հավաքածուների համալրման համակարգված իրականացումը:

Զեկույցից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական զեկուցողներին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ընթերցանության արդյունավետության բարձրացման և ընթերցողների թվի ավելացման, այդ ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրման, թարգմանիչների բացակայության, գրքի վաճառքի ծավալների ավելացման, գրադարանավարների ատեստավորման և աշխատավարձերի բարձրացման, ուսումնական հաստատություններում համապատասխան միջավայրի ապահովման, մշակութային արժեքների վաճառքի իրավունքի  և այլ հարցերի:

Նիստի ավարտին զեկուցողները շնորհակալություն են հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ նշելով, որ բոլոր դիտարկումները հավելյալ կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում