Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 17.15-ին, Անկարայի սուպերմարկետներից մեկում գրանցվել է ուժգին պայթյուն։ Նախնական տվյալներով՝ որպես պայթյունի պատճառ է նշվում գազի արտահոսքը։
Պայթյունի հետևանքով վիրավորվել է 14 մարդ, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել նաև անվտանգության ուժերը՝ ռումբ որոնելու և հնարավոր խափանարար գործունեության դեմն առնելու համար։









































