Իրանը պատրաստ է հայրենական արտադրության մի քանի հազար նոր առաջադեմ ցենտրիֆուգ գործարկել՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի վերջերս ընդունած բանաձևի:
Ինչպես տեղեկանում է իրանական Press TV-ից, այդ մասին հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Պորտուգալիայում հանդիպման ժամանակ հայտնել է իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսին։
Արաղչին նշել է, որ խոսքը պատասխան միջոցի մասին է «հակաիրանական» բանաձևին, որն առաջարկվել է Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի կողմից, և որին աջակցում է ԱՄՆ-ն։







































