Friday, 03 07 2026
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ

Ինչո՞ւ է լռում Ստեփանակերտը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդես է եկել նոր կարգավիճակում: Այսուհետև նրան պետք է անվանել «արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական»: Համենայն դեպս, սոցիալական X հարթակի գրառմամբ նա իրեն այդպես է ներկայացրել: Հաջիևի գրառման առիթն ԱՄՆ սենատոր Էդ Մարկի հարցազրույցն է, որտեղ նա ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը և Կլիմայի հարցերով խորհրդաժողովին ելույթի հիմնական թեզերը:

Հաջիևի գնահատմամբ՝ ամերիկացի սենատորն այնպես է ներկայացրել, որ հաճելի լինի հայկական լոբբիին և իր հերթին ներկայացրել է ԱՄՆ օրենսդիրներին Ադրբեջանի «պահանջները»: Այդ շարքում նա առաջինը շեշտել է «Ազատության աջակցության ակտի» 907–րդ ուղղումը, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին: Այդ օրենքը սկզբունքային է, քանի որ Ադրբեջանին ճանաչում է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սանձազերծող-ագրեսոր:

Երկրորդ բացահայտումը, որ Հաջիևն արել է, վերաբերում է ԼՂՀ նախկին նախագահներին և այլ պաշտոնյաներին: Ալիևի խորհրդականը պնդել է, որ նրանց կատարած հանցագործությունների հետաքննությունը հասնելու է տրամաբանական ավարտի, նրանք կանգնելու են դատարանի առջև: Հասկացվում է, որ ԱՄՆ օրենսդիրներն Ալիևի հետ հանդիպմանը ԼՂՀ նախկին նախագահների և մյուս պաշտոնյաների կալանքը վիճարկել են և առաջարկել, որ նրանք ազատ արձակվեն: Ուշագրավ է, որ Հաջիևը Ռուբեն Վարդանյանին առանձնացրել է և նրան անվանել «օլիգարխ»:

Հաջիևի երրորդ առարկությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի իրավունքին: Նրա մեկնաբանությամբ՝ ԼՂ հայերը կարող են վերադառնալ, եթե ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն: Ընդ որում` նրանք այդ հարցով կարող են դիմել «միայն անհատապես»: «Դիմումը ենթակա է օրենսդրությամբ սահմանված կարգով քննության»,- ասել է Հաջիևը և ավելացրել, որ զուգահեռաբար պետք է ճանաչվի նաև Հայաստանից արտաքսված ադրբեջանցի արմատական բնակչության վերադարձի իրավունքը:

Կարելի է և պետք է Հաջևին հիշեցնել, որ միայն Բաքվից բռնատեղահանվել է 204 հազար հայ: Եվ նրանց վերադարձի իրավունքը ճանաչելի է: Ընդ որում՝ հայերը Բաքվում բնակվել են կոմպակտ, և Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է վերականգնել Հայկավան (Էմանիքենդ) քաղաքամասը: Այդ դեպքում Բաքուն պետք է Երուսաղեմի օրինակով բաժանվի երկու հատվածների:

Հաջիևը պետք է իրեն հաշիվ տա, որ անցյալ տարվա սեպտեմբերի վերջին ԼՂ հարյուր հազար հայ բնակչությունը ոչ թե խաղաղ պայմաններում անհատական «տեղափոխման» որոշում է ընդունել, այլ ենթարկվել է զանգվածային բռնատեղահանության և ունի կոլեկտիվ վերադարձի իրավունք: Ադրբեջանի նախագահի խորհրդականին հարկ է հասկացնել, որ ԼՂ հայ բնակչությունը պետականակիր սուբյեկտ է հանդիսացել և Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության, և Ադր. ԽՍՀ սահմաններում և միջազգային իրավունքի տեսակետից շարունակում է ճանաչված լինել որպես ինքնորոշման իրավունքի սուբյեկտ:

Այդուհանդերձ, Հիքմեթ Հաջիևի լեզուն երկար չէր լինի, եթե անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբերին քաղաքական Ստեփանակերտը գտնվեր արժանապատիվ բարձրության վրա և հասներ ԼՂ հայ արմատական բնակչության անվտանգության, քաղաքական և քաղաքացիական իրավունքների երաշխավորմանը: Այդ հնարավորությունը, ցավոք, մսխվել է:

Իսկ անցած մեկ տարուց ավելի ժամանակահատվածում ի՞նչ է արել Ստեփանակերտի քաղէլիտան: Գործնական քաղաքականության առումով՝ ոչինչ, որովհետև Բաքվի, Ադրբեջանի իշխանությունների հետ կոմունիկացիա հաստատելու ոչ քայլ չի ձեռնարկել: ԱՄՆ սենատորները և կոնգրեսականները, Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն, իրավապաշտպան միջազգային կառույցներն իրենց հայտարարություններով, ընդունած բանաձևերով հնարավորություն են ստեղծում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները խնդիրները Բաքվի հետ քննարկելու սառնասրտություն, կամք և հետևողականություն ցուցաբերեն: Ստեփանակերտը շարունակում է լռել: Ինչո՞ւ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում