Thursday, 02 07 2026
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք

Երևանից Բաքու. ի՞նչ է «փնտրել» Բեռլինը

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը: Այն, որ Անալենա Բերբոքը ժամանելու է Երևան, հայտնի էր դարձել միայն նոյեմբերի 19-ի առավոտյան, ինչը հուշում է, որ այցը եղել է որոշակիորեն հանպատրաստից: Համենայն դեպս ավելի վաղ չի եղել այդօրինակ սպասվող այցի մասին որևէ ազդարարում: Ինչպես դիտարկել էի Բերբոքի այցի վերաբերյալ ավելի վաղ հրապարակած հոդվածում, Գերմանիայի ԱԳ նախարարը Երևանում Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ուղևորվել է Բաքու:

Նա փաստորեն Երևանում է մնացել մոտ երկու-երեք ժամ: Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մանրամասներ հայտնի չեն: Հայաստանի ԱԳՆ տարածել է միայն տեղեկություն, որ քննարկվել են երկկողմ ու ռեգիոնալ հարցեր: Արդյո՞ք Գերմանիայի ԱԳ նախարարի այցը պայմանավորված էր նրանով, որ նա մեկնելու էր Բաքու՝ Cop29-ին մասնակցելու համար, և, ըստ այդմ, որոշել է նաև օգտագործել առիթն ու այցելել Երևան, թե՞ Երևան և Բաքու նրա այցերը պայմանավորված են Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացով, ինչը կնշանակի, որ Անալենա Բերբոքը ժամանել է կոնկրետ որևէ գաղափարով:

Դա, իհարկե, քիչ հավանական է, եթե նկատի առնենք երկու հանգամանք: Նախ, այսօր Գերմանիայի կառավարությունը բավականին խրթին ներքին վիճակում է, կառավարող կոալիցիան փլուզվել է և այդ իմաստով հազիվ թե Բեռլինը որոշակի պատասխանատվություն հանձն առնի Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ գաղափար առաջ քաշելու համար, եթե հայտնի չէ, թե ինչ կլինի այդ կառավարության ճակատագիրը շատ մոտ ապագայում: Եվ, առավել ևս, եթե Ադրբեջանը հայտարարել է, թե այժմ զբաղված է Cop29-ով և Հայաստան-Ադրբեջան գործընթացին կվերադառնա կամ դեկտեմբերին, կամ գուցե նույնիսկ հունվարին՝ կախված իրավիճակից:

Այդ մասին օրեր առաջ հայտնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հաջիևը: Հետևաբար, հազիվ թե այդ պարագայում Գերմանիայի ԱԳ նախարարը որևէ հատուկ նպատակով ժամաներ Երևան ու Բաքու: Միևնույն ժամանակ, Բերբոքը, անշուշտ, փորձել է Կլիմայի գագաթնաժողովի առիթով ժամանումն օգտագործել Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացի վերաբերյալ Երևանից ու Բաքվից այսպես ասած առաջին ձեռքից տեղեկանալու համար: Գերմանիան անմիջական նախաձեռնողականություն դրսևորեց փետրվարին, երբ Մյունխենում միջազգային անվտանգության ամենամյա համաժողովի շրջանակում կանցլեր Շոլցի մասնակցությամբ կազմակերպվեց Փաշինյան-Ալիև հանդիպում, որի արդյունքում եղավ նաև Բեռլինում արտգործնախարարների բանակցության ռաունդ իրականացնելու պայմանավորվածություն:

Միրզոյանն ու Բայրամովը Գերմանիայի մայրաքաղաքում ունեցան երկօրյա բանակցություն՝ նաև Անալենա Բերբոքի մասնակցությամբ: Սակայն գերմանական նախաձեռնությունը, կարծես թե, չունեցավ շարունակություն, առնվազն հենց գերմանական հարթակում: Այլևս Գերմանիայի մասնակցությամբ չեղավ որևէ հայ-ադրբեջանական շփում՝ ստեղծելով տպավորություն, որ գերմանական փորձը խոշոր հաշվով ուներ ավելի շատ իրավիճակային բնույթ: Այդ իմաստով հազիվ թե հնարավոր է արձանագրել իրավիճակի էական փոփոխություն այժմ, և Բերբոքը հայ-ադրբեջանական գործընթացի մասով պարզապես կարող է շոշափել առկա իրադրությունը, դրանից անելով որոշակի եզրակացություններ ավելի լայն միջազգային համատեքստով, չի բացառվում՝ նաև Շոլց-Պուտին հեռախոսազրույցից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում