Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան անդրադարձել է խաղաղօվկիանոսյան Տուվալուի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչմանը.
«Ժամանակին մենք ֆինանսապես օգնել ենք Տուվալին, և դրանում որևէ զարմանալի կամ դատապարտելի բան չկա։ Դուք հիշում եք, թե մենք ինչպիսի օգնություն ցուցաբերեցինք Ճապոնիային, դա միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկա է։ Մենք Տուվալուին հատկացրել ենք բժշկական սարքավորումներ, և այդպիսի խնդրանքով մեզ դիմել է հենց Տուվալուն։
Ինչ վերաբերում է Տուվալուի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը, ապա Վրաստանի ԱԳՆ-ը դեռ գտնվում է դիտարկման փուլում։ Մենք այդ մասին տեղեկատվություն ստացել ենք միայն աբխազական և ռուսական ԶԼՄ-երից և ոչ թե առաջին աղբյուրից։
Բարդ է այդ գաճաճ երկրների հոգեբանական մոտիվը հասկանալը։ Մեր պատասխանն ադեկվատ է լինելու»։
Հիշեցնենք, որ Աբխազիան և Հարավային Օսիան երեք օր առաջ հայտարարեցին Տուվալուի կողմից իրենց անկախության ճանաչման մասին։








































