Ռուսաստանը պատասխանատու դիրք ունի Մերձավոր Արևելքում տիրող իրադրության հարցում և շարունակում է ամեն ինչ անել այնտեղ հրադադարի հասնելու համար: Ինչպես տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը շարունակում է շատ պատասխանատու դիրք զբաղեցնել: Մենք շարունակում ենք մեր ուժերի չափով ամեն բան անել, որպեսզի նպաստենք հրադադարին», – Պեսկովն ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուսաստան Դերմերի այցի մասին տեղեկությունները։







































