Friday, 03 07 2026
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Նիկոլ Փաշինյանի «իրական» և «կեղծ» թիրախները

Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանի հանրությունը ունի համոզում, որ Հայաստանում կա մեծածավալ կոռուպցիա: Ընդամենը մի քանի օր առաջ, այցելելով Հակակոռուպցիոն կոմիտե, այդպիսի միտք էր արտահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես այդ առիթով արդեն անդրադարձել եմ ավելի վաղ հրապարակված հոդվածում, վարչապետ Փաշինյանի այդ հայտարարությունը, ըստ էության, բազմաշերտ ակնարկ էր՝ մի կողմից Հակակոռուպցիոն ղեկավարությանը, մյուս կողմից՝ սեփական քաղաքական թիմին:

Ակնարկի իմաստը, ըստ էության, այն էր, որ հակակոռուպցիոն գործիքը կարող է կիրառվել, եթե Նիկոլ Փաշինյանը թիմում արձանագրի «ներիշխանական սեպարատիզմի» ռիսկեր ու վտանգներ: Հակակոռուպցիոն կոմիտեում Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց կոմիտեն ձերբակալություններ է իրականացրել Երևանի քաղաքային իշխանությունում: Այսօր ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաներ: Կոմիտեն հայտնել է, որ ձերբակալությունները եղել են ավելի վաղ հարուցված քրգործի շրջանակում:

Այլ մանրամասներ չեն ներկայացվել, այդ թվում՝ ձերբակալվածների ինքնության մասով: Փաստորեն, Հակակոռուպցիոն կոմիտեն արագորեն հասկացել է Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու անցել գործի, առնվազն Փաշինյանի հայտարարությունների լրջությունը ցույց տալու համար: Իսկ ինչ և ինչպես է հասկացել քաղաքական թիմը, բնականաբար տեսանելի կլինի այդ թիմի վարքագծից: Անշուշտ, Հայաստանում այսօրինակ ձերբակալություններն աննախադեպ չեն, սակայն հանգամանքը, որ դրանք իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն և անում է դա վարչապետի այցից ու հայտարարություն-«հանձնարարությունից» շատ կարճ ժամանակ անց, միտված է, իհարկե, ցույց տալու, որ տեղի ունեցողը կապված է հենց վարչապետի հայտարարության հետ: Այլ կերպ ասած, դա հենց թիմին ուղղված ցուցադրական գործողություն է:

Ընդ որում՝ հատկանշական է, որ այն ուղղվում է Երևանի քաղաքային իշխանության հասցեով: Հարկ է նկատել, որ կարող էր լինել ցանկացած այլ ուղղություն՝ հարկ եղած դեպքում: Եվ հատկանշական է այն, որ Երևանի քաղաքային իշխանության ուղղությամբ Հակակառուպցիոն կոմիտեի գործողությունը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ այդ իշխանությունը տրանսպորտային այսպես կոչված ռեֆորմի առնչությամբ գտնվում է հանրային մեծ դժգոհության թիրախում: Փաստորեն, այդ դժգոհությանը զուգահեռ, քաղաքային իշխանությանը թիրախավորում է նաև Հակակառուպցիոն կոմիտեն՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության «հետքով»: Սակայն բացառել պետք չէ, որ Փաշինյանն այդպիսով սահմանում է «կեղծ» թիրախ՝ գործնականում այդ կերպ փորձելով «թակարդ» պատրաստել ներիշխանական որևէ իրական թիրախի «բնից հանելու» համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում