Friday, 03 07 2026
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել

«Երևանը պատրաստ է մյուս համայնքներին ներկայացնել իր փորձը». Տիգրան Ավինյան

Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր:

ՏԻՄ համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Շնորհավորելով տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակի առթիվ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ՏԻՄ մարմիններն ունեն մեծ պատասխանատվություն՝ քաղաքացիների կյանքը բարելավելու, համայնքներում որակյալ ծառայություններ մատուցելու և համայնքային կյանքն առավել արդյունավետ դարձնելու համար:

«Հաջողությամբ ինքնակառավարվելու համար մենք պետք է ունենանք բավարար ներուժ և կարողություններ՝ արդյունավետորեն օգտագործելու մեր ռեսուրսները և արձագանքելու նոր մարտահրավերներին: Սա ենթադրում է շարունակական կրթություն, վերապատրաստում, ժամանակակից գործիքներ ու մեթոդներ, ինչպիսին է արհեստական բանականության հետ գրագետ աշխատանքը, ինչը կարող է փոխարինել 100-ավոր խորհրդակցությունների ժամեր: Այս ամենն է, որ թույլ կտա իրականացնել արդյունավետ կառավարում: Սեփական ռեսուրսների նկատմամբ լիակատար ինքնուրույնությունը և ֆինանսական անկախությունը կարևոր նախապայման են իրական ինքնակառավարման համար: Այս ուղղությամբ մենք պետք է նպաստենք այնպիսի օրենսդրական և տնտեսական միջավայրի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ՏԻՄ-երին ապահովել ֆինանսական կայունություն և որոշումների կայացման հարցում լինել անկախ:

Այս ամենը պահանջում է համագործակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, համատեղ ջանքեր և միասնական տեսլական՝ մեր երկրի զարգացման և ապագայի նկատմամբ: Համոզված եմ, որ միասին կարող ենք կառուցել այնպիսի համայնքներ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն արժանապատիվ ու պաշտպանված, որտեղ համայնքային կյանքն ավելի կայուն ու բարեկեցիկ կլինի: Երևանը, լինելով մեր երկրի ամենամեծ համայնքը, պատրաստ է ներկայացնել իր փորձը և աջակցել մյուս համայնքներին՝ որպեսզի մեր երկրի բոլոր քաղաքներն ու գյուղերն ունենան անհրաժեշտ հնարավորություններ՝ իրենց ինքնակառավարման ամբողջ ներուժն իրացնելու համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով, որ մեր համայնքները միասին ավելի ուժեղ և կենսունակ լինեն»,- նշել է քաղաքապետը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև «ՏԻՄ համակարգի կայացման ուղին Հայաստանում» խորագրով ֆիլմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում