Իսպանիան, Իսրայելի գոյության ողջ պատմության մեջ առաջին անգամ, այդ պետությունը ճանաչել է որպես հրեական պետություն: Իսպանիայի արտաքին գործերի նախարար Տրինիդադ Ջիմենեցն արաբա-իսրայելյան հակամարտության ներկա փուլի վերաբերյալ իր պետության նոր քաղաքականությունը ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: «Իսպանիան աջակցում է Իսարյելի՝ որպես հրեական պետության գոյությանը»,- ասել է նախարարը:
Այս որոշումն այնքանով է անսպասելի, որ այն հնչել է ՄԱԿ-ի ամբիոնից մի երկրի ներկայացուցչի կողմից, որը միշտ ունեցել է պաղեստինամետ քաղաքականություն: Պաղեստինի` որպես արաբական պետությանը զուգահեռ Իսրայելի «հրեականության» ճանաչման գործընթացը կարող է աջակցություն ստանալ Եվրամիության նաև մյուս երկրներում: