Friday, 03 07 2026
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ

9 ամիսներին ՔԿ–ում քննվող վարույթներով վերականգնվել է գրեթե նույնքան դրամի գույքային վնաս, որքան 2023-ի ընթացքում․ ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թ․ առաջին ինը ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտված, ինչպես նաև ընթացիկ քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։

«Ըստ այդմ՝ ստորաբաժանումների կողմից 2024 թ. 9 ամիսների ընթացքում միայն նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պարզված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 39.210.300.000 ՀՀ դրամ, որից 25.670.615.000 ՀՀ դրամը՝ պետությանը պատճառված վնասն է։

Իրականացված աշխատանքների արդյունքում վերականգնվել է ընդհանուր 9.722.138.000 ՀՀ դրամի վնաս: Ընդ որում՝ նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնված վնասի նշված ցուցանիշը 2023 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2․366․046․000 ՀՀ դրամով կամ 34․5%-ով։

Մասնավորապես, նախաքննության փուլում վերականգնվել է՝

պետությանը պատճառված վնասից՝ 9.206.315.000 ՀՀ դրամը.

համայնքին պատճառված վնասից՝ 31.422.000 ՀՀ դրամը.

իրավաբանական անձանց պատճառված վնասից 236.035.000 ՀՀ դրամը.

ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 248.366.000 ՀՀ դրամը։

Բացի այդ, 2024 թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ անավարտ վարույթներով ընթացիկ տարվա առաջին ինը ամիսներին վերականգնվել է ևս 24.725.582.000 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասից՝ 24.515.239.000 ՀՀ դրամ, իսկ համայնքին պատճառված վնասից՝ 25.796.000 ՀՀ դրամ:

Այսինքն՝ 2024 թ. առաջին 9 ամիսներին ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ավարտված և անավարտ վարույթներով հայտնաբերված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 34.447.720.000 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 33.721.554.000 ՀՀ դրամ:

Վերականգնման հիմնական մասը ապահովվել է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթների շրջանակներում:

Ընդհանուր առմամբ, փաստացի 2024 թ․ առաջին 9 ամիսներին ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված և քննվող քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը, համայնքներին, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատճառված գրեթե նույնքան վնաս, որքան ամբողջ 2023 թ․ ընթացքում (34 մլրդ 756 մլն ՀՀ դրամ)»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում