Monday, 06 07 2026
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը

Երբ Արամ Ա-ն Միացյալ Նահանգներում էր

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այդ առթիվ Անթիլիասի տարածած հաղորդագրության մի դրվագ, կարծես, դուրս է մնում ուշադրությունից: Իսկ այնտեղ ասված է, որ երբ Արամ Ա-ն վերջերս Միացյալ Նահանգներում էր, նրան հյուրանոցում այցելել են Թրամփի ներկայացուցիչներ և շնորհակալություն հայտնել:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Միացյալ Նահանգներ է մեկնել, երբ Իսրայելը ցամաքային ռազմագործողություն է սկսել Լիբանանի հարավում, որ ուղեկցվում է Բեյրութի թիրախային ռմբակոծություններով: Որքանո՞վ էր նպատակահարմար, որ այդ իրավիճակում Արամ Ա-ն իր հոգևոր հոտը թողնի «անտեր» և հայրապետական շրջայցով Միացյալ Նահանգներ մեկնի:

Եվ եթե ԱՄՆ-ում Թրամփի նախընտրական թիմի ներկայացուցիչները հյուրանոցում այցելել են նրան և շնորհակալություն հայտնել, ուրեմն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հայրապետական շրջայցը նախագահի հանրապետական թեկնածուի կողմից իր համար օգտակար է գնահատվել, շատ մեղմ ասած: Իսկ եթե պայմանականություններից վերացարկվենք, ապա կստացվի, որ Արամ Ա-ն Միացյալ Նահանգներ է մեկնել, որպեսզի Անթիլիասի հոգևոր հոտին քարոզի, որ նոյեմբերի 5-ին քվեարկեն Դոնալդ Թրամփի օգտին:

Ըստ երևույթին՝ այդ քարոզչությունն արդյունավետ է եղել, և Թրամփը ներկայացուցիչների միջոցով շնորհակալություն է հայտնել Արամ Ա-ին: Թրամփ-Արամ Ա հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը պարզապես նրանց քաղաքական համագործակցությունը գունազարդելու, Հայաստանի և Արցախի խնդիրների նկատմամբ մտահոգություններով և լուծում գտնելու պատրաստակամությամբ քողարկելու շատ բանալ փորձ է:

Ընդ որում՝ այդ հեռախոսազրույցը Հայաստանի և հայ ժողովրդի, Արցախի բռնատեղահանված բնակչության համար ավելի քան վիրավորական է: Միացյալ Նահանգներում, գուցե, անթիլիասական թեմերն ավելի կազմակերպված և ուժեղ են, ամերիկյան իրականության մեջ՝ ազդեցիկ և կարող են նախագահական ընտրություններում որոշակի դերակատարություն ունենալ, բայց Արամ Ա-ն հայության հովվապետը չէ:

Հայաստանի, հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը Սուրբ Էջմիածինն է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրն է: Լուսավորչի աթոռի հոգևոր գահակալը Գարեգին Բ-ն է, ոչ թե Արամ Ա-ն, իսկ Հայաստանի, Արցախի բռնատեղահանված բնակչության խնդիրներին լուծում գտնվում կամ գտնվելու է, պետք է գտնվի Երևանում, ոչ թե Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում:

Այս իրողության հանդեպ, կարծում ենք, Թրամփ-Արամ Ա հեռախոսազրույցին քաղաքական նշանակություն, ինչ-որ կարևորություն տալու, մանավանդ հետևանքների մասին դատողություններ անելու որևէ տրամաբանական հիմք չկա:

Անցյալ տարի Ստեփանակերտում կատարված իշխանափոխությունն առաջինը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն է ողջունել: Եթե մեկն իրեն նեղություն տա և մամուլի էլեկտրոնային արխիվները նայի, կհանդիպի Ստեփանակերտից Բեյրութ ուղևորությունների, արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների և Արամ Ա-ի հանդիպումների մասին տեղեկությունների՝ սկսած 2022թ. օգոստոսից, երբ Ադրբեջանի պահանջով ռուսական զորախումբը հանձնել էր Լաչինը, Աղավնոն և Սուսը:

Ի՞նչ հարցեր են քննարկվել այդ այցելությունների ժամանակ, արցախցի պաշտոնյաներն ինչո՞ւ հատկապես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի աջակցության կամ օրհնանքի կարիքն են զգացել, ոչ թե Ամենայն հայոց կաթողիկոսի: ԱՄՆ նախկին նախագահը, որի պաշտոնավարման վերջին ամիսներին է սկսվել Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան, որ հայտնի է Իլհամ Ալիևի մերձավորագույն շրջապատի անձանց հետ բիզնես կապերով, ինչո՞ւ է հավատափոխ եղել և այսօր խոստանում է ապահովել արցախահայության խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձը: Եվ մի հարց. իսկ այդ հեռախոսազրույցի մասին Թրամփի գրասենյակը հաղորդարություն տարածե՞լ է: Եթե՝ այո, ապա ի՞նչ է ասված այնտեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում