Saturday, 25 07 2026
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Ո՞ւմ է ակնարկում Էրդողանը՝ արձանագրելով Հայաստանի ու Ադրբեջանի «անկեղծ ջանքը»

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «անկեղծ ջանքեր» են գործադրում խաղաղության համար: Էրդողանը հայտարարել է, թե իրենք կշարունակեն համակարգել իրենց գործողությունները «եղբայրական Ադրբեջանի» հետ: Էրդողանի գնահատողական հայտարարությունը՝ «անկեղծ ջանքեր», ներառում է նաև Հայաստանը, ինչը հետաքրքիր է: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ Թուրքիայի նախագահի, «անկեղծ ջանք» են գործադրում, ապա ստացվում է, որ խաղաղության պայմանագիրը չավարտելու պատճառը Հայաստանն ու Ադրբեջա՞նը չեն:

Այդ դեպքում ո՞վ է, կամ ովքե՞ր: Ո՞ւմ է ակնարկում Էրդողանը: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը անկեղծ ջանում են, ինչպես հայտարարում է Էրդողանը, ապա ի՞նչը կամ ո՞վ է խանգարում, որ չի ստացվում նրանց ջանքի արդյունք, համենայն դեպս ավարտուն արդյունք: Թուրքիայի նախագահն ակնարկում է Մոսկվային ու Թեհրանին, կամ նրանցից գուցե մեկին, թե՞ Վաշինգտոնին, որը օրեր առաջ ներկայացրել է նոր առաջարկներ: Թե՞ նա պարզապես «քողարկում» է Ադրբեջանի կեղծ խաղաղասիրությունը և իրականում անկեղծ ջանք գործադրում է Հայաստանը, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի ձգտում խաղաղության:

Ավելին՝ խաղաղության չի ձգտում նաև Թուրքիան: Հակառակ պարագայում նրանք Հայաստանի հանդեպ չէին դրսևորի առավելապաշտության քաղաքականություն՝ այդ կերպ գործնականում անհնարին դարձնելով հավասարակշռված խաղաղության պայմանագրի հեռանկարը: Հնարավոր է, որ առավելապաշտությունը պայմանավորված է հենց այն գործոններով, որոնք, ըստ Էրդողանի ակնարկի, դուրս են Հայաստանի ու Ադրբեջանի «անկեղծ ջանքից»:

Այլ կերպ ասած, Թուրքիան առավելապաշտությամբ է դիրքավորվում այն պատճառով, որ ստիպված է պայքարել այլ երրորդ կողմերի հետ, իսկ, եթե ոչ ոք չխանգարի, ապա կարող են նաև հրաժարվել Հայաստանի հանդեպ առավելապաշտությունից: Դա՞ է Թուրքիայի նախագահի հայտարարությունների բազմաշերտ տողատակում: Զարմանալի չէ, քանի որ Թուրքիան վստահ է, որ «մենակ» մնալու պարագայում, Հայաստանից որևէ բան պահանջելու կարիք չի էլ լինի, քանի որ Անկարան ունի բոլոր պահանջները «փափուկ ուժի» տարատեսակներով հանգիստ, սահուն ապահովելու հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում