Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

ՌեԱ փառատոնի MarAni անիմացիոն շուկան հյուրընկալեց ոլորտի լավագույն մասնագետներին և 17 հայաստանյան նախագիծ

«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի MarAni ֆորումն ու անիմացիոն շուկան այս տարի անցկացվեց հոկտեմբերի 21-ից 24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ), նշանավորվեց միջազգային հյուրերի մասնակցությամբ աշխատարաններով, վարպետաց դասերով, պանելային քննարկումներով և անիմացիոն նախագծերի ներկայացմամբ։ Արտադրական հարթակի բացումը տրվեց պրոդյուսեր, իսպանական NEXT Lab Generation-ի ղեկավար Խոսե Լուիս Ֆարիասի հանրային զրույցով՝ «Հեղափոխական տեխնոլոգիաներ անիմացիայի ոլորտում» խորագրով։ «Անիմացիոն ֆիլմերի արտադրություն․ Tchack» թեմայով զրույցով ելույթ ունեցավ նաև Tchack Production-ի գեղարվեստական տնօրեն Լուչիանո Լեպինայը։

«MarAni հարթակը կինոպրոֆեսիոնալներին, ոլորտի ստեղծագործողներին ու մասնագետներին ևս մեկ քայլով անիմացիայի ստեղծմանն ու արտադրությանը մոտեցնելու հնարավորություն է։ Ֆրանսիայից, Իսպանիայից, եվրոպական այլ երկրներից և ԱՄՆ-ից ժամանած բարձրակարգ պրոֆեսիոնալները հայաստանյան լսարանի հետ կիսվեցին մասնագիտական կարևոր գիտելիքներով։ Մենք հնարավորություն ունեցանք ունկնդրելու այնպիսի հեղինակությունների, ինչպիսիք են Դիսնեյի անիմատոր, ռեժիսոր և սցենարիստ Քըրք Ուայզն ու ռեժիսոր Աարոն Բլեյզը»,- ասաց «ՌեԱ» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին։

MarAni շուկայի CoReAct համարտադրության հարթակը բացառիկ հնարավորություն է ոլորտի հայ ստեղծագործողների համար միջազգային պրոդյուսերներին ներկայացնելու իրենց ծրագրերը։ Այս այն տարի հյուրընկալեց 17 հայաստանյան նախագիծ։ Եվրոպական կինոյի աջակցման հիմնադրամի (Eurimage), Cartoon media-ի, Անսիի միջազգային կինոփառատոնի Mifa անիմացիոն շուկայի, France TV-ի և այլ կառույցների ներկայացուցիչներից բաղկացած միջազգային ժյուրին ներկայացված նախագծերից ընտրեց երեք լավագույնները ֆինանսավորման համար։

«ՌեԱ» 16-րդ փառատոնի և CoReAct-ի պատվավոր ժյուրիի անդամ Դիսնեյի ռեժիսոր Աարոն Բլեյզը MarAni-ի շրջանակում հանդիսատեսի հետ կիսվեց անիմացիայի ոլորտում ունեցած իր փորձի և նորարարական մոտեցումների մասին։ Խոսելով երիտասարդ հայ անիմատորների ներուժի մասին` նա նշեց․ «Ինձ շատ դուր եկավ, որ նրանք այդքան ոգեշնչված էին ֆիլմեր ստեղծել և իրենց պատմությունը ներկայացնել։ Հրաշալի մասնագետներ տեսա, ովքեր հիշեցրին ինձ այդ տարիքում, երբ ես շատ ոգևորված էի այս կարիերան ընտրելու հարցում։ Կարծում եմ՝ անիմացիայի ոլորտը գնալով կզարգանա ոչ միայն հայ, այլև այլազգի մասնագետների շնորհիվ, քանի որ ավելի շատ հասանելիություն կա ոլորտին և անիմացիոն շուկան նշանակալի աճ է գրանցում»։

MarAni հարթակի այս տարվա առանցքում էին նաև անիմացիայում AI, VR և այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության շուրջ քննարկումները։

VR անիմատոր Դեն Ֆրենկը կիսվեց անիմացիայի ավանդական գործիքներից VR տեխնոլոգիաներին անցնելու իր փորձառությամբ՝ նշելով, որ VR գործիքներն ավելի արդյունավետ են և նորանոր պատմություններ ստեղծելու հնարավորություն են տալիս՝ խնայելով ֆինանսական, ժամանակային ու մարդկային ռեսուրսները։ «Տպավորությունը, որ ստացա «ՌեԱ» փառատոնից, այն էր, որ, չնայած հայկական անիմացիոն շուկան դեռ փոքր է, բայց գնալով աճում է: Կարծում եմ՝ հայ անիմատորները, օգտագործելով VR տեխնոլոգիաներ ու նմանատիպ գործիքներ, հնարավորություն ունեն ցատկ անելու և Եվրոպայում ազդեցիկ բան ստեղծելու համար: Գուցե Եվրոպան դառնա VR անիմացիայի կենտրոն՝ մրցելով ԱՄՆ-ի հետ, և Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ դրանում»,-նշեց Դեն Ֆրենկը։

ՌեԱ անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնը հյուրընկալել է 300 ֆիլմ 45 երկրից, 35-ից ավելի միջազգային հյուր ու մասնակից, ներկայացուցիչներ հեղինակավոր մի շարք կառույցներից՝ այդ թվում Դիսնեյից, հետաքրքիր շնորհանդեսներ, կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր, վարպետության դասեր, հագեցած ու ընդլայնված ծրագիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում