Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում ընդունել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին։
Վուչիչը հոկտեմբերի 23-ի երեկոյան Instagram-ի իր էջում գրել է, որ հանդիպումը հնարավորություն է՝ կարծիքներ փոխանակելու ընթացիկ իրադարձությունների շուրջ:
«Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է այսօր երեկոյան ընդունել Լեհաստանի և Հունաստանի վարչապետներ Դոնալդ Տուսկին և Կիրիակոս Միցոտակիսին: Սա հնարավորություն է` կարծիքներ փոխանակելու Եվրոպայում ընթացող իրադարձությունների, ընդհանուր մարտահրավերների հաղթահարման ուղիների և ընդհանուր եվրոպական տանը մեր քաղաքացիների ավելի լավ կյանքի համար հնարավորությունների շուրջ»,- նշել է Վուչիչը։







































