Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Մավի Մարմարա» նավի վրա գտնվող 9 ակտիվիստների սպանությունը բավարար պատճառ կարող է լինել, որպեսզի Թուրքիան պատերազմ հայտարարի Իսրայելին, և «անհրաժեշտության դեպքում պատերազմը կհայտարարվի»:
Ինչպես նշում է Mignews-ը, պատերազմ հայտարարելու հնարավորության մասին Թուրքիայի վարչապետին ուղղված հարցին վերջինս պատասխանանել է. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք դա կանենք: 2010 թ. մենք որոշեցինք այլ կերպ գործել` մեր վեհությանը համապատասխան: Ինձ հետաքրքիր է, թե ինչպես կգործեր ԱՄՆ-ը, եթե սպանեին իր երկրի 9 քաղաքացիներին»:
Էրդողանը նաև ասել է. «Իսրայելը Արևմուտքի երես առած և փչացած զավակն է»:









































