Wednesday, 24 06 2026
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ

Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչությունում՝ 2024թ․ մի քանի ընկերությունների կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով և համաձայնեցված գործելու, հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու, իրական իրացման շրջանառության ծավալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել  Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող տարածքում, որտեղ հայտնաբերվել և վերցվել են համակարգիչներ, այդ թվում՝ սերվերային համակարգիչ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դրանց թվային խուզարկության արդյունքում հայտնաբերվել է «1C» առևտրային ծրագիր՝ մի քանի փոխկապակցված ընկերությունների կողմից կատարված մեծածախ իրացման գործարքների վերաբերյալ տեղեկատվությամբ։ Կատարված ուսումնասիրության և լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ 2012-2024թթ. ժամանակահատվածում այդ ընկերություններից մեկի՝ «Մ․․․» ՍՊԸ-ի կողմից պակաս հաշվարկված հարկային պարտավորության չափը առանց տույժերի և տուգանքների կազմում է 102 մլն 258 հազար 184 ՀՀ դրամ։ «Այդ առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ «Մ․․․» ՍՊԸ-ի նախկին տնօրենի և հիմնադրի (ում պատկանող տարածքում կատարվել էր խուզարկությունը) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ գործող տնօրենի նկատմամբ՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։Որոշումներ են կայացվել դատարան ներկայացնելու համար ձերբակալել մեղադրյալներ՝ ընկերության նախկին տնօրենին և հիմնադրին։Սեպտեմբերի 3-ին վերջինս ձերբակալվել է, ներկայացվել քննիչին և նրան ներկայացվել է մեղադրանք: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ընկերության հիմնադրի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով:Հետագա նախաքննության ընթացքում վերջինս տվել է խոստովանական ցուցմունք, ընդունել, որ «Մ….» ՍՊԸ-ի կողմից պակաս են վճարվել հարկերը, և պատրաստակամություն հայտնել հատուցելու պետությանը պատճառված վնասը:Հետագայում ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նաև նախկին տնօրենը, ով նույնպես տվել է խոստովանական ցուցմունք՝ պատրաստակամություն հայտնելով հատուցելու պետությանը պատճառված վնասը, գործող տնօրենը ներկայացել է ինքնակամ՝ ևս տալով խոստովանական ցուցմունք։

Հարկային մարմին են ներկայացվել ճշտված հաշվարկներ, և ՀՀ պետական բյուջե է վճարվել ընդհանուր 102 մլն 259 հազար ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորության գումար: Ըստ աղբյուրի՝ ընկերության հիմնադրի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է և ընտրվել է բացակայելու արգելքը։  «Մ․․․» ՍՊԸ-ում և նրան փոխշաղկապված ևս մի քանի կազմակերպություններում նշանակվել է համալիր հարկային ստուգում։    Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում