Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդունել է Հայաստանի հետ բանակցությունների համար Ղազախստանը որպես հարթակ դիտարկելու առաջարկը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։ Հաղորդագրության համաձայն’ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ Բաքվի և Երևանի միջև Ղազախստանում բանակցություններ վարելու առաջարկն ընդունելի է Ադրբեջանի համար։







































