Monday, 06 07 2026
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը

Ինչ է «հետախուզելու» ամերիկացի գեներալը Բաքվում

Բաքու է այցելել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության Եվրոպա-Եվրասիական ռեգիոնալ կենտրոնի ղեկավար, գեներալ Պատրիկ Պրայորը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: Ըստ էության, Ադրրբեջան է ժամանել ամերիկյան բանակի բարձրաստիճան հետախույզ: Որն է նրա այցի նպատակը, չի մանրամասնվում: Հետաքրքիր է, այցը կայանալու է միայն Ադրբեջա՞ն, թե՞ նախատեսված է ռեգիոնալ ձեւաչափ եւ ամերիկացի հետախույզ գեներալը կայցելի նաեւ Հայաստան ու Վրաստան: Սա երկրորդական հանգամանք չէ, քանի որ գոնե փոքր ինչ կընդլայնի այցի հնարավոր մոտիվների դիտարկման «աշտարակի» տարածքը կամ բարձրությունը:

Հատկանշական է սակայն, որ Բաքու այցելում է ոչ թե ԱՄՆ հետախուզական կենտրոնական վարչության պաշտոնյա, այլ բանակի հետախուզության բարձրաստիճան գեներալ: Ինչպես հայտնի է, նախկինում եղել են Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյաների այցեր: Մասնավորապես, 2022 թվականի հուլիսին ռեգիոն էր այցելել ԿՀՎ տնօրեն Ուիլյան Բերնսը, որը եղել է ռեգիոնալ երեք մայրաքաղաքներում, թե նրա այցի առնչությամբ տեղեկատվություն բարձրաձայնել է միայն Երեւանը, չնայածխ հանգամանքին, որ ամերիկյան կողմը հակված է եղել չհանրայնացնել այցը: 2024 թվականի մայիսին Հայաստան է ժամանել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Բերնսի տեղակալ Դեյվիդ Քոենի գլխավորած պատվիրակությունը: Այդ այցի առնչությամբ էլ, տեղեկատվություն տարածել է միայն Հայաստանի կառավարությունը, ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն չի տարածել այցի մասին:

Ըստ այդմ նաեւ պարզ չէ, թե արդյո՞ք Դեյվիդ Քոենն էլ, ինչպես 2022 թվականին իր ղեկավար Բերնսը, այցելել է ռեգիոնալ այցով, սակայն առանց հանրայնացման, որպիսի ռեժիմին չի համաձայնել միայն Հայաստանի կառավարությունը: Այժմ Բաքու է ժամանում ամերիկյան բանակի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան, որի այցը սակայն ուղեկցվում է հենց ամերիկյան կողմի տեղեկատվությամբ, թեեւ առանց մանրամասների, թե որն է այցի նպատակն ու ինչ օրակարգ է քննարկելու ամերիկացի գեներալ հետախույզը Ադրբեջանում: Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնին հետաքրքրող հարցերի շրջանակը բնականաբար լայն է, եւ այն առնչություն կունենա ինչպես Հարավային Կովկասին անմիջականորեն վերաբերող թեմաների, այդ թվում թե Վրաստանին, թե Հայաստանին առնչվող, այնպես էլ իհարկե Մերձավոր Արեւելքին, Իրանին, ու նաեւ Կենտրոնական Ասիային:

Ի դեպ, օգոստոսի 9-ին ՌԴ նախագահ Պուտինի Բաքու կատարած այցի առնչությամբ դիտարկել է ԱՄՆ արձագանքի պարագան, հարցադրում անելով, թե արդյո՞ք այդ այցից հետո կլինի ԱՄՆ պետքարտուղարի կապ Իլհամ Ալիեւի հետ: Փաստորեն, Պուտինի Բաքու այցից հետո Ադրբեջանի հետ ԱՄՆ առաջին բարձրաստիճան կոմունիկացիան, առնվազն հրապարակային տիրույթում, բանակի հետապույզ գեներալի այցն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում