Friday, 03 07 2026
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է

Քննչական կոմիտեն հայտնում է կիբեռհափշտակություններով զբաղվող անդրազգային խոշոր հանցավոր կազմակերպություն բացահայտելու մասին

Հայաստանի քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է հերթական անդրազգային հանցավոր կազմակերպությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Նշվում է, որ վարութային և ապացուցողական համակարգված, լայնածավալ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների, տուժած թվով 7882 քաղաքացիների ինքնությունները, հափշտակության մեխանիզմը, ինչպես նաև՝ հափշտակված գումարների չափը, որոնք քննության տվյալներով կազմում են 10.135.167. 956 ՀՀ դրամի համարժեք ֆինանսական միջոցներ:

Քննությամբ պարզվել է, որ կազմակերպության անդամները համացանցային տարբեր հարթակներում շահավետ ֆինանսական ներդրումներ կատարելու պատրվակով ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, վարձակալելով հարմարավետ գրասենյակային տարածքներ, մշակելով վարքագծի կանոներ, կիրառելով կեղծանուններ, համակարգչային եղանակով տարբեր երկրների քաղաքացիներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի ֆինանսական միջոցներ և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի և Ուկրաինայի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ համակարգչային հափշտակությունների, փողերի լվացման հետ կապված համասեռ հանցագործություններ կազմակերպելու և իրագործելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով միմյանց հետ, 2020թ. դեկտեմբերին ստեղծել և մինչև 2023թ. նոյեմբեր ղեկավարել են կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ հավաքագրելով և ներգրավելով կազմակերպության մոտ երկու հազար անդամների: Վերջիններիս գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել են բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և կատարել դերաբաշխում՝ ըստ մասնագիտացման:

Այնուհետև մշակել են վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր և հետևել դրանց պահպանմանը, ներդրել են հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմեր:

Մասնավորապես՝ ուղղորդել են կազմակերպության անդամների քայլերի հաջորդականությունը, սովորեցրել ներդրումներ կատարելու և հավելյալ մեծ եկամտաբերությամբ գումարներ վաստակելու ցանկություն հայտնած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ, ապահովել են անհրաժեշտ համակարգիչներով, այլ տեխնիկական և ծրագրային միջոցներով, մեծաթիվ օգտատերերի գայթակղելու նպատակով սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ և վստահությունն ամրապնդելու համար ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային տասնյակ կայքեր: Վարձակալել են հարմարավետ գրասենյակային տարածքներ, որտեղ մուտքը վերահսկել են այցեքարտերով և նույնականացմամբ, ստեղծել աշխատանքի, հանգստի ու ժամանցի համար հարմարավետ պայմաններ, ներդրել անդամների ակտիվությունը խրախուսող հավելյալ վարձատրության համակարգեր:

Հանցավոր գործունեությունը քողարկելու և դրա բացահայտումը անհնարին դարձնելու կամ դժվարացնելու նպատակով ձեռնարկել են մի շարք միջոցներ. հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները, դրամական փոխանցումները կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կրիպտոհաշիվները, տուժողների անվամբ քողարկել են կիրառվելիք հաշվեհամարները, օգտագործել են ինտերնետ հասանելիության աղբյուրը խեղաթյուրող ծրագրեր, էլեկտրոնային տվյալները պահպանել են համացանցային ամպային տիրույթներում /Cloud/, դրանցում առկա տեղեկատվության հայտնաբերումից զերծ մնալու նպատակով նախատեսել են անակնկալ այցելուների դեպքում համակարգչային սարքավորումների էներգամատակարարումը միաժամանակ դադարեցնելու եղանակ, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, տեսախցիկները փակված և հեռահար եղանակով համացանցին հասանելիություն ստացող բջջային հեռախոսներ, խմբերի կազմում իրավապահ մարմինների աշխատակիցների կամ համագործակցող անձանց ներդրվելուց խուսափելու նպատակով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների՝ տարբեր միջոցներով ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տրվել են կեղծանուններ ու հերթական համարներ, հրահանգավորել են հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել և գործարկել են էլեկտրոնային տվյալների և այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ:

Պարզվել է, որ հանցավոր խմբի անդամներն օգտագործել են դրանց շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավոր ռիսկերից ապահովագրող՝ գոյություն չունեցող ընկերությունների կայքեր, որոնց մատնանշմամբ, հեռահաղորդակցության ընթացքում տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո ուղղորդել են իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին տարբեր չափերի գումարներ փոխանցել, բանկերի կողմից փոխանցումներ կատարելու թույլտվության համար վճարումներ կատարել։ Այդ և այլ պատրվակներով պահանջելով կատարել հավելյալ գումարների փոխանցումներ՝ ապօրինի իրենցն են դարձրել տարբեր երկրների ավելի քան 7882 քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 10.135.167. 956 ՀՀ դրամ ֆինանսական միջոցները և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և անջատված վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում