Friday, 05 06 2026
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում

«ԱրմենՏել»-ը շարունակում է աջակցել Հայաստանում կիբեռխաղերի զարգացմանը

Edge Gaming ընկերությունը, «ԱրմենՏել» ՓԲԸ աջակցությամբ, հայտարարում են ESWC (Electronic Sports World Cup) կիբեռսպորտի միջազգային առաջնության ընտրական փուլի անցկացման մասին:

Մրցումները կանցկացվեն FIFA 11, PES 2011, Call of Duty: ModernWarFare2, Counter-Strike 1.6 խաղային մարզաձևերում: Առաջնությունն անցկացվում է 2 փուլով` սեպտեմբերի 24-25 Nexus համակարգչային ակումբում Pro evolution soccer 2011 և FIFA 11 ձևերով և հոկտեմբերի 1-2 Congress հյուրանոցում Counter-Strike և Call of Duty ձևերով: FIFA 11 խաղային մարզաձևում լավագույն 2 խաղացողներ կստանան գլխավոր մրցանակ` Ֆրանսիայում կայանալիք ESWC քառորդ եզրափակչի ուղեգրեր:

Հայաստանում ESWC առաջնությանը մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն www.edge.am կայքում:

«Մեր ընկերության համար կիբեռխաղերի առաջնություններին սատարելը ևս մեկ հնարավորություն է` աջակցելու հայ երիտասարդների բազմակողմանի զարգացմանը: Համակարգչային նոր տեխնոլոգիաների զարգացմամբ ի հայտ է գալիս շփվելու նոր մշակույթ, երիտասարդները հետաքրքրվում են տեխնիկական առաջընթացի արդիական միտումներով, և համակարգչային սպորտը բացառություն չէ: Վստահ եմ, որ ինտերնետի տարածմանը զուգահեռ Հայաստանում կբարձրանա նաև կիբեռխաղերի հանդեպ հետաքրքրությունը, իսկ մեր երիտասարդները կզբաղեցնեն պատվավոր տեղեր համաշխարհային առաջնությունների հաղթողների շարքում», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հայ մարզիկների համար ESWC առաջնությանը մասնակցելը ոչ միայն հաճելի ժամանց է, այլև կիբեռսպորտի աշխարհում իրենց մասին հայտարարելու լավ հնարավորություն: Մենք ուրախ ենք համագործակցել “ԱրմենՏել” ընկերության հետ, որն այս տարի աջակցում է Հայաստանում համակարգչային խաղերի երկրորդ խոշոր առաջնությանը: Հուսով ենք, որ հայ երիտասարդներին դուր կգա մեր առաջնությունը», – նշեց Edge Gaming ընկերության տնօրեն Էդգար Սահակյանը:

The Electronic Sports World Cup – համակարգչային խաղերի համաշխարհային հեղինակավոր առաջնություն է: Իր նշանակությամբ ESWC գավաթը զիջում է միայն WCG գավաթին: Մրցումներն անցկացվում են 2003 թվականից: 2011-ի հնգօրյա առաջնությունը կանցկացվի Փարիզի Դիսնեյլենդում: 6000 քմ ընդհանուր տարածք զբաղեցնող խաղային տաղավարում իրենց հմտությունները կցուցադրեն ավելի քան 600 մարզիկ: Առաջնության խաղերին այցելում են շուրջ 5000 հանդիսատես, իսկ միջոցառումը լուսաբանում են առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 500 թղթակից: 2010 թվականի ESWC առաջնության մրցանակային ֆոնդը կազմել է 213 500 ԱՄՆ դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում