Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 2-ին, ժամը 12:48-ին ահազանգ է ստացել, որ Ակնաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ։Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից խորդանոցում:Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին, մարվել՝ 13։18-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 18 քմ):










































