Իսրայելն ավելի քան 50 հազար տոննա ռազմական սարքավորումներ է ստացել օդով և ծովային փոխադրումներով 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր։ Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։«Ձեռք բերված սարքավորանքը ներառում է զրահամեքենաներ, զինամթերք, ռազմամթերք, անհատական պաշտպանության միջոցներ և բժշկական սարքավորումներ», – հայտնել է գերատեսչությունը:50 000 տոննա ռազմական սարքավորումներն Իսրայել են հասել 500 ավիաչվերթի և 107 ծովային փոխադրումների միջոցով։Նախարարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրներից է կատարել զենքի գնումները, չնայած Իսրայելի կառավարությոան պաշտոնյաները նախկինում հայտնել էին, որ զենքի ու զինամթերքի մեծ մասը գնում են ԱՄՆ-ից և Եվրոպայից։Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 300-ի։









































