Sunday, 05 07 2026
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում

Գերմանիան «Հյուսիսային հոսքերի» պայթյունների գործով կասկածյալին ձերբակալելու հրաման է տվել

Գերմանիայի գլխավոր դատախազությունը ստորջրյա լողի ուկրաինացի հրահանգչի ձերբակալության հրաման է տվել. նրան կասկածում են «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերի պայթեցմանը մասնակցություն ունենալու մեջ։

Reuters-ը հաղորդում է, որ Լեհաստանը կասկածյալի ձերբակալության հրաման է ստացել Բեռլինից, սակայն նա արդեն հեռացել է Լեհաստանից, քանի որ Գերմանիան նրա անունը չի ներառել հեռախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում։

Լեհաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Աննա Ադամյակը Onet լրատվական հարթակին հայտնել է, որ կասկածյալը հուլիսի սկզբին Լեհաստանից մեկնել է Ուկրաինա:

Ըստ Süddeutsche Zeitung թերթի, ARD հեռուստաալիքի և Die Zeit թերթի համատեղ հետաքննության՝ խոսքը վերաբերում է Ուկրաինայի քաղաքացի, ստորջրյա լողի դպրոցի աշխատակից Վլադիմիր Ց.-ին: Վերջին ժամանակներս նա բնակվում էր Լեհաստանում։ Գերմանիայի դատախազությունը կասկածում է ստորջրյա լողի ևս երկու ուկրաինացի հրահանգիչների՝ մեկ տղամարդու և մեկ կնոջ, 2022 թվականին «Հյուսիսային հոսքերի» դեմ դիվերսիային մասնակցություն ունենալու մեջ։ Ենթադրվում է, որ բոլոր երեքն էլ կարող էին լինել «Անդրոմեդա» առագաստային զբոսանավի անձնակազմում, որը գտնվում է գերմանական հետաքննության ուշադրության կենտրոնում:

Ըստ հետաքննությունն անցկացրած երեք լրատվամիջոցների՝ մյուս երկու կասկածյալների ձերբակալման հրահանգ տրված չէ։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից 7 ամիս անց պայթյունները շարքից հանել են «Հյուսիսային հոսքերի» չորս խողովակաշարերից երեքը։ Ռուսաստանն այդ պայթյունների մեջ մեղադրել է ԱՄՆ-ին, Բրիտանիային և Ուկրաինային, որոնք հերքել են իրենց առնչությունը դրանց։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան հետաքննություն են սկսել, իսկ Շվեդիան պայթուցիկի հետքեր է հայտնաբերել պայթյունի վայրում, ինչն ապացուցում է, որ դա եղել է կանխամտածված գործողություն։ 2024 թ. փետրվարին Դանիան և Շվեդիան փակել են գործը՝ առանց որևէ կասկածյալի գտնելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում