Իրանը կհետաձգի իր հարձակումն Իսրայելի վրա միայն այն դեպքում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում կողմերը համաձայնության հասնեն Գազայի հատվածում հրադադարի շուրջ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի երեք պաշտոնյաների։ Գազայի հատվածում պատերազմի վերաբերյալ հաջորդ բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 15-ին։ Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իրանը, լիբանանյան Հեզբոլլահի հետ միասին, ծրագրում է հարձակվել Իսրայելի վրա, եթե Գազայի հատվածում բանակցությունները ձախողվեն:








































