Բելառուսը տարածքային պաշտպանության զինապարտների հավաք է հայտարարել Գրոդնոյի մարզի շրջաններից մեկում, որը սահմանակից է Լեհաստանին և Լիտվային։ Ինչպես պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունում նշել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը, Վոլկովիսկի շրջանի տարածքային պաշտպանության զորքերի զինապարտ հանդիսացող անձնակազմի հավաքը կանցկացվի օգոստոսի 12-ից: Վարժանքները նպատակ ունեն նախապատրաստել զինվորական մասնագիտություններին համապատասխան առաջադրանքներ կատարելուն և բարձրացնել հրամանատարական կազմի հմտությունները ենթակա ստորաբաժանումների կառավարման գործում։ Վարժական հավաքը կտևի մինչև օգոստոսի 30-ը։








































