Friday, 03 07 2026
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»

Բաքուն ընդունել է Կլաարի փոխանցումը

Ադրրբեջանն արձագանքել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, որը իր պաշտոնավարման ավարտին որոշել է խոսել արցախահայության վերադարձի իրավունքի մասին: Նա ասել էր, որ Ադրբեջանն այդ հարցում ունի պարտավորություն եւ իր տպավորությամբ՝ չի հրաժարվում այդ պարտավորությունից: Կլաարը նաեւ ասել է, թե վերադարձի թեման ացախահայերը պետք է քննարկեն Բաքվի հետ ուղիղ երկխոսությամբ: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը արձագանքել է, եւ, թվում է, թե այսպես ասած պատասխանել Կլաարին, բայց գործնականում՝ շարունակել նրան: Բաքվի ԱԳՆ խոսնակը ասել է, որ Ադրբեջանը ճանաչում է այն հայերի վերադարձի իրավունքը, որոնք իրենց հերթին ճանաչում են Ադրբեջանի տաևրածքային ամբողջությունն ու ինքնիշխանությունը, այլ կերպ ասած՝ կընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն:

Ադրբեջանը փաստացի ասել է, թե ինչի՞ մասին է պատրաստ խոսել արցախահայերի հետ, եթե արցախահայության որեւէ ներկայացուցիչ «անսա» Կլաարի խորհրդին կամ հորդորին եւ «ուղիղ երկխոսի» Բաքվի հետ՝ վերադարձի թեմայով: Այլ կերպ ասած, եթե այդ հարցում Բաքուն ու արցախահայերը մնում են դեմ դիմաց, մեղմ ասած դժվար չէ պատկերացնել, թե ինչ է գտնվելու քննարկման սեղանին, հետեւաբար՝ թե ինչ արդյունքի կարող է բերել այդ քննարկումը: Հազիվ թե Կլաարին հայտնի չէր Բաքվի դիրքորոշումը: Այդ դեպքում հարց կառաջանա, թե նա ինչու՞ է խոսում այդ մասին: Այդ հարցի պատասխանն էլ Բաքվի արձագանքի մեջ է: Ադրբեջանի ԱԳՆ-ն Կլաարին մեղադրել է, որ իր «կողմնապահ» դիրքորոշմամբ վարկաբեկում է կառույցը, որը ներկայացնում է, ցույց տալով, որ այդ կառույցը չի կարող լինել անաչառ միջնորդ:

Ըստ էության, Տոյվո Կլաարը չի արել որեւէ կողմնապահ դիրքորոշում, այլ պարզապես ամորֆ ու վերացական հայտարարությամբ եւ «խորհրդով» կամ կարծիքով, փոխանցում է կատարել Բաքվին, տալով առիթ Եվրամիությանը մեղադրել կողմնապահության համար եւ այդ կերպ հրաժարվել նույն այդ Եվրամիության հովանու ներքո կայացած բանակցային գործընթացում իր ստանձնած պարտավորություններից: Այն դեպքում, երբ Հայաստանից ըստ էության ստացել է առավելագույնը: Այդպիսով, ԵՄ հատուկ ներկայացուցչի կարգավիճակը օգոստոսի 31-ին թողնող Տոյվո Կլաարը իր հայտարարությամբ գործնականում ծառայություն է մատուցել Ադրբեջանին, այլ ոչ թե բարձրացրել արցախահայության վերադարձի իրավունքը:

Որովհետեւ, վերադարձի իրավունքը ինքնին ենթադրում է անվտանգության եւ այլ իրավունքների մի մեծ փաթեթ, որ քննարկվել է նույն բրյուսելյան ձեւաչափում, մինչդեռ Կլաարը այժմ արցախահայությանը պարզապես ցույց է տալիս Բաքվի դուռը, հիանալի իմանալով, թե ինչ կա այդ դռան հետեւում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում