Friday, 03 07 2026
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029- համալիր ծրագրի նախագիծն ուղղված է բոլոր երեխաների իրավունքների պաշտպանությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում օրենսդիր և գործադիր մարմինների, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր շահագրգիռ կողմերի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի նախագիծը։Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ոլորտային քաղաքականության հիմքում կարևորելով երկարաժամկետ գործողությունների մշակումն ու իրականացումը՝ նախարար Մկրտչյանը կարևորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երեխայի լավագույն շահի ապահովմանը, նրանց տրամադրվող ծառայությունների մատչելիությանն ու հասցեականությանը, երեխայի կյանքի ու զարգացման իրավունքի իրացման համար անհրաժեշտ պայմանների հասանելիությանը։

«Նախորդիվ ներդրված ռազմավարական փաստաթղթերը կենտրոնացել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց առնչվող խնդիրների լուծման վրա, սակայն 2024-2029 թթ․ համալիր ծրագիրը միտված է նպաստավոր պայմաններ ապահովելու բոլոր երեխաների իրավունքների իրացման համար՝ ներառման, հավասարության և խտրականության բացառման սկզբունքների հիման վրա։ Ըստ այդմ, ծրագրով սահմանվում են 0-18 տարեկան բոլոր երեխաների իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները․ այն ուղղված է բոլոր երեխաների իրավունքների լիարժեք իրացման համար հավասար պայմանների ստեղծմանն ու նրանց ներուժի ներդաշնակ զարգացման ապահովմանը»,- նշել է նախարարը։Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում ելույթ են ունեցել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի մշակման անհրաժեշտությունը, սկզբունքները, կառուցվածքը և տեսլականը։ Նախարարի տեղակալը խոսել է նաև ծրագրով սահմանված նպատակների, ակնկալվող հիմնական փոփոխությունների տեսլականի վերաբերյալ։Նշվում է, որ քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են կարծիքներ ու առաջարկներ քննարկված թեմաների վերաբերյալ։  Համալիր ծրագիրը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ»-ի (UNICEF) համագործակցությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում