Monday, 06 07 2026
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել

Իրանից փորձել են շուրջ 10 կգ թմրամիջոց ներկրել

Ավարտվել է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելուն օժանդակելու, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի 36–ամյա բնակիչը, ընկերների՝ նույն մարզի 31, 30 և 29–ամյա բնակիչների հետ, պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանում բնակվող անձից մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և իրացնելու կապակցությամբ։

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2024թ. հունվարի 22-ին հիշյալ ընկերները, 30–ամյա տղամարդու կողմից վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզից ուղևորվել և հաջորդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, հասել են Ագարակ քաղաք: Հունվարի 25-ին վերջիններս գնացել են Մեղրի քաղաքի ուղղությամբ գտնվող սահմանային արգելապատնեշի մոտ, որտեղ, ԻԻՀ քաղաքացու հրահանգով, որոշ ժամանակ սպասելուց հետո ինքնությունը չպարզված անձն Իրանից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրայով, մաքսային հսկողությունից թաքցնելով, տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում փոխանցել է տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով` 349,15 գրամ «Մեթամֆետամին», 1146,58 գրամ «Մարիխուանա» տեսակի քաշով թմրամիջոցներ, որոնք հիշյալ անձինք թաքցրել են վերը նշված ավտոմեքենայի հետևի պաշտպանիչ վահանի ներսի հատվածում։

Թմրամիջոցների մնացած մասը՝ առանձնապես խոշոր չափերով` 2737,67 գրամ «Մեթամֆետամին», 4545,34 գրամ «Մարիխուանա», 255 գրամ «Հերոին» ինչպես նաև 5,87 գրամ քաշով հաբերից կազմված «Մեթամֆետամին» և «Կոդեին» թմրամիջոցներ պարունակող պատրաստուկը, հետագայում վերցնելու և իրացնելու նպատակով, Արմավիրի մարզի բնակիչները թաքցրել են Մեղրի քաղաքի ուղղությամբ գտնվող հիշյալ արգելապատնեշի հարակից տարածքում, որոնք հայտնաբերվել և վերցվել են դեպքի վայրի զննությամբ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արմավիրի մարզի 4 բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում