Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մաո Նինգը Պեկինում հանդիպել է Հայաստանից ժամանած լրագրողների և բլոգերների պատվիրակության հետ։
Պատվիրակության կազմում է նաև Radar Armenia լրատվական գործակալության լրագրող Հայկ Մագոյանը։
«Հաճելի էր հանդիպել հեռվից ժամանած հայ բարեկամների հետ։ Մենք ավելի շատ օտարերկրացի ընկերների ենք հրավիրում այցելել Չինաստան և առաջին ձեռքից տեղեկանալ իրական և բազմակողմանի Չինաստանի մասին»,֊ հանդիպումից հետո իր «Ինստագրամի» էջում գրել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը։







































