Ավստրիան և Հունգարիան դիմել են Եվրամիության այն երկրներին, որոնք մտնում են Շենգենյան գոտու մեջ՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել Բալկանների շրջանում այդ երկու երկրների արտաքին սահմանները պաշտպանելու հարցում: Այս մասին հայտնի է դարձել Եվրահանձնաժողովի դիվանագիտական շրջանակներից:
«Ավստրիայի և Հունգարիայի ներքին գործերի նախարարները համատեղ նամակ են հղել Շենգենյան գոտու իրենց գործընկերներին: Նրանք խնդրել են իրականացնել սահմանների հսկողություն, ինչպես նաև ավելացնել անցակետերի և մաքսային ծառայությունների աշխատակիցներին թիվը»,- տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում անելով դիվանագետներից մեկին, որը չի ցանկացել ներկայանալ:
Նամակում նշվել է, որ վերջին մի քանի ամիսներին այս երկրի սահմանը հատել են բազմաթիվ անօրինական ներգաղթյալներ, որոնք այստեղ են եկել Սոմալիից, Իրաքից, Հնդկաստանից, Պակիստանից և այլ երկրներից: Նրանք փորձում են Եվրամիության տարածք մտնել այսպես կոչված «բալկանյան միջանացքով»:









































