Ճապոնիայի իշխանությունները Կոչ են արել երկրի մոտ մեկ միլիոն բնակիչների տարհանվել իրենց բնակության վայրերից, քանի որ նրանց է մոտենում «Ռոկե» թայֆունը: Այս մասին հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:
Նրանց տվյալներով` 1.3 միլիոն մարդ, որոնք բնակվում են կենտրոնական և հարավային շրջաններում, ստացել են տարհանվելու առաջարկ: Թայֆունն արդեն առաջացրել է ջրհեղեղներ, որոնց հետևանքով անհայտ կորել է 2 հոգի՝ 9-ամյա մի տղա և 84-ամյա մի տղամարդ: Կանխատեսվում է, որ թայֆունը մայրաքաղաք Տոկիո կհասնի արդեն չորեքշաբթի օրը: