ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ում կստեղծվի ահաբեկչության դեմ պայքարի կենտրոն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նա մասնավորապես ասել է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիայի հետ ահաբեկչության դեմ պայքարի կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր է ստորագրել»: Հայտարարությունն արվել է «Հակաահաբեկչական խնդիրների մասին սեմինարի» ընթացքում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում անցկացվելու է «Գլոբալ հակաահաբեկչության մասին ֆորում», որին մասնակցելու են Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը