Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ռումինիայի էներգետիկայի նախարար Իոան Բուրուջային: Քննարկվել է բնական, սեղմած գազի եւ Սեւ ծովով «կանաչ էներգիայի» Ռումինիա արտահանման հարցը: Կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ կայուն համագործակցությունը եւ այն ամրապնդելու փոխադարձ պատրաստակամությունը: Թվում է, արտառոց ոչինչ չկա. Ադրբեջանը էներգակիրներ արտահանող, Ռումինիան՝ սպառող երկիր է, իսկ համագործակցություն հաստատելու, պահպանելու եւ զարգացնելու իրավունք ցանկացած երկիր ունի:

Այնուամենայնիվ, Ռումինիայի էներգետիկայի նախարարի Բաքու այցը չի կարող զուտ առեւտրա-տնտեսական օրակարգ ունենալ: Այլապես նա խնդիրները կքննարկեր ադրբեջանցի գործընկերոջ, Socar նավթա-գազային պետական ընկերության գլխավոր տնօրենի կամ վարչապետի հետ: Միջազգային մամուլում տեղեկություն կա, որ Միացյալ Նահանգները շուրջ երեք միլիարդ դոլարի ծրագիր է իրականացնում՝ նպատակ ունենալով Ռումինիայի տարածքում ՆԱՏՕ-ի նոր ռազմահենակայական ստեղծել, որը «կվերահսկի ամբողջ Արեւելյան Եվրապան եւ Սեւ ծովի ավազանը»:

Այդ կապակցությամբ Anadolu պետական գործակալությունը գրել է, որ ԱՄՆ-ը «հետապնդում է Թուրքիային կաշկանդելու ռազմավարական նպատակ»:

Ուղղակիորեն բխեցնել, որ Ռումինիայի էներգետիկայի նախարարը Բաքու է գործուղվել, որպեսզի «կարգավորի ՆԱՏՕ-ի ապագա ռազմահենակայանի ապահովության հարցը»՝ շատ հիպեթետիկ կլիներ, բայց ի՞նչ հիմքեր կան՝ բացառելու, որ նաեւ այդ թեման չի շոշափվել: Խնդրին հավելյալ նրբություն է հաղորդում նախնական կալանքի մեջ գտնվող՝ ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Իբադ Գուբադօղլուի՝ Եորախորհրդարանին անցյալ շաբաթ հղած նամակը:

Վկայակոչելով Լոնդոնի ֆոնդային բորսայում աշխատելու ընթացքում ձեռք բերած տեղեկությունները, նա գրել է, որ «ապացուցված է, որ Ադրբեջանը Եվրոպային ռուսաստանյան գազ է մատակարարում»: Իր կալանավորման բուն պատճառ ադրբեջանցի քաղբանտարկյալը համարում է այդ բացահայտումը, որ, նրա ասելով՝ «հիմնավոր կերպով փաստաթղթավորված է»: Իբադօղլուի այս նամակին հաջորդել է տեղեկատվություն, որ ԱՄՆ Կոնգերսում «Իբադօղլուի անհապաղ ազատ արձակման պահանջով բանաձեւի նախագիծ է նախապատրաստվում»: Այնուհետեւ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանը հանդիպել է կալանավորված լրագրողների դատապաշտպաններին:

Ըստ տեղեկությունների, ToplumTV առցանց հեռուստաընկերության բոլոր արխիվները եւ դեռեւս չհեռարձակված տեսանյութերն առգրավվել են, հատուկ ծառայությունները «մաքրել են,, նաեւ լրատվամիջոցի յութուբյան նյութերը: Կարծիք կա, որ նյութերի մեծ մասը «լրագրողական հետաքննություններ է, որ բացահայտում են կոռուպցիոն գործարքները»: Բացառված չէ, որ լրագրողներին հետաքրքրել է նաեւ Ռուսաստանից գազի ներկրման եւ այն որպես ադրբեջանական «կապույտ վառելիք» Եվրոպա արտահանելու թեման:

Թերեւս այդ հանգամանքով է պայմանավորված, որ Ռուսաստանը բացահայտ հանդուրժողականությամբ է վերաբերվում էներգետիկ ոլորտում Ադրբեջան-Եվրամիության համագործակցությանը: Երբ խոսքը միլիրադավոր դոլարների մասին է, կարելի է առաջնորդվել «ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես» սկզբունքով: Բայց այս դեպքում, երբ խոսքը ՆԱՏՕ-ի նոր եւ ավելի հզոր ռազմահենակայանի մասին է, Մոսկվան, ըստ տրամաբանության, Իլհամ Ալիեւի «չարաճճիությունների» հանդեպ չպետք է անտարբեր գտնվի: Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ը մտադիր է Ռումինիայի տարածքի նոր ռազմահենակայանում «տակտիկական միջուկային զենք տեղաբաշխել»:

Արեւմտյան աղբյուրները կանխատեսում են, որ տեսանելի ապագայում «Մոլդովան կմիավորվի Ռումինիային»: Այդ հեռանկարը հղի է Սեւ ծովի ավազանում պատերազմի սպառնալիքով: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականը նոր պատերազմի հավանականությունը պայմանավորում է աշնանը Վրաստանում կայանալիք ընտրությունների ելքով: Եթե իշխող «Վրացական երազանքը» չպահպանի իշխանությունը եւ հաղթեն, ինչպես թերթն է ձեւակերպել՝ «արմատական արեւմտամետները» եւ Ռուսաստանից դիստանցավորվելու օրակարգ բերեն, ապա լարվածությունը գրեթե անխուսափելի կդառնա: Իլհամ Ալիեւը նման մտավախություններ ունի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում