Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը հերթական լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Զորավարժությունները ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը։ Զորավարժություններն անցկացվում են ցամաքային և հակաօդային ուժերի մասնակցությամբ։
Պլանավորված է, որ զորավարժությունները շարունակվելու են մինչև շաբաթվա վերջը։









































