Thursday, 04 06 2026
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Կարեն Անդրեասյանը Արդարադատության նախարարին հրավիրում է պայքարի

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանրությանն արդեն հայտնի երեք դատավորների գործերով կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ այժմ դիմում է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

Հիշեցնենք, որ երեք քաղաքացիներ դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ համոզված, որ դատավորներն իրենց հանդեպ անարդար են գործել: Բազմաթիվ այլ նմանատիպ դիմումներից Մարդու իրավունքների պաշտպանն ընտրել էր նշված երեքը, քանի որ իր գնահատմամբ այդ գործերով դատավորների կողմից թույլ էր տրվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում: Պաշտպանն ըստ օրենքի երեք դատավորների վերաբերյալ հաղորդումներ էր ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին և իր հաղորդումների մասին իրազեկել հանրությանը: Դրան անմիջապես հետևել էին Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ դատական իշխանության տարբեր մարմինների անունից արված հրապարակային «հարձակումներ»՝ ապատեղեկատվության, իրավական ակտերի մոլորեցնող մեջբերումների, ապօրինի «հորդորների» և անգրագետ մեղադրանքների տեսքով:

Այնուհետև բոլոր երեք գործերով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը մերժել է վարույթի հարուցումը հետևյալ հիմնավորմամբ. «…ուսումնասիրելով հաղորդումը և հաղորդմանը կից նյութերը` գտել է, որ … կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարար չեն: « Այս չորստողանոց մերժումներում կար հետևյալ երկու թերացումը: Նախ, Պաշտպանի հաղորդումներին կից նյութեր երբևէ չէին ուղարկվել, հետևաբար կարելի է ենթադրել, որ կարգապահական հանձնաժողովը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչն է ուսումնասիրել: Երկրորդ, ՀՀ դատական օրենսգրքով կարգապահական վարույթ հարուցելու համար բավարար է օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու մասին առերևույթ հիմքերի առկայությունը, իսկ կարգապահական հանձնաժողովի կողմից գրության մեջ նշված այն փաստը, որ վարույթ հարուցելու «հիմքերը բավարար չեն», ենթադրում է, որ գոնե մեկ հիմք ամեն գործով կար, իսկ ՀՀ դատական օրենսգիրքը չի սահմանում վարույթ հարուցելու համար քանի հիմք է անհրաժեշտ: Նշված թերացումները մատնանշող Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ կարգապահական հանձնաժողովի գրավոր արձագանքում ասվում է, որ «տրվել է սպառիչ պատասխան»:

Ամենևին սպառված չհամարելով գործընթացը և հետևողական վճռականությամբ շարունակելով պայքարը՝ Պաշտպանը հաղորդումներն այժմ էլ ներկայացրել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մյուս մարմնին՝ ՀՀ արդարադատության նախարարին:

Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրն է`

• վերականգնել իրեն դիմած երեք և շատ այլ դիմումատուների հավատը արդարության և դատարանի հանդեպ,

• հանրությանը կոնկրետ օրինակներով ներկայացնել, թե ինչպես է գործում դատական ապօրինություններից հասարակությանը պաշտպանելու միակ մեխանիզմը, այն է՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը,
• կարգապահական պատասխանատվության մեխանիզմի ներկայիս մենաշնորհային և կլանային դրսևորումները նվազեցնելով ՝ օրինապահ դատավորներին ազատել հաճախ անարդար կիրառվող կարգապահական պատասխանատվության մեխանիզմի ճնշումներից:

Պաշտպանը կանխատեսում է հնարավոր հետևյալ զարգացումները.

• ՀՀ արդարադատության նախարարը նշված գործերով կմիանա Մարդու իրավունքների պաշտպանի պայքարին և կաջակցի վերոհիշյալ խնդիրների լուծմանը.

• ՀՀ արդարադատության նախարարը կմիանա ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին և չի տեսնի գոնե առերևույթ խախտումներ 19 ամիս տևող գործի և այդքանից հետո օրենքով հստակ սահմանված պահանջի չկատարման մեջ կամ մարդու անմեղության կանխավարկածի խախտման, թարգմանչով չապահովելու և այլ դատավարական սխալներում.

• Հասարակությունն ի վերջո այս երեք օրինակելի գործերով կմիանա Մարդու իրավունքների պաշտպանի պայքարին և կպահանջի հիմնավոր, հրապարակային և տրամաբանված արձագանքներ ու գործընթաց, որն էլ կարող է դրականորեն ազդել մարդու իրավունքների ոտնահարման նվազագույնը հիսուն տոկոս դեպքերում, քանի որ մեր վիճակագրությամբ և խորին համոզմամբ այդքան է դատական համակարգի մեղքը մեր երկրում մարդու իրավունքների բոլոր խախտումների ընդհանուր պատկերի մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանն այս տոնայնությամբ և գործելաոճով է պայքարում բացառապես այն դեպքերում, երբ Սահմանադրությունը, օրենքը կամ համապատասխան պետական մարմինները հնարավորություն չեն տալիս համագործակցության ու քննարկումների միջոցով պաշտպանել մարդկանց անօտարելի իրավունքներն ու կենսական շահերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում