Monday, 06 07 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը

Եթե սատանան մանրուքների մեջ է, ապա հրեշտակն ինչու՞ չպետք է գա դրանք հաղթահարելու ճանապարհով

Հայաստանը եւ Ադրբեջանը իրականացրել են «պահվող զինծառայողների փոխանակություն» – ասված է ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով այդ երկրի Պետական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության տեքստում, որ փոխանցում են Բաքվի լրատվամիջոցները: Ավելի վաղ «Թուրան» գործակալությունը հայտնել էր, որ փոխանակումը տեղի կունենա «առաջիկա ժամերին»  եւ ավելացրել, որ Ադրբեջանը Հայաստանի կվերադարձնի երեսուներկու զինծառայողի, որ «գերի էին վերցվել Հադրութի շրջանում»: Սա էական նշանակության փաստագրում է:

Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին թաղեր բնակավայրերի մոտ երեք տարի առաջ գերեվարված հայ զինծառայողներն Ադրբեջանի կողմից համարվել են «ահաբեկիչներ»: Բաքուն մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ նրանք «ռազմագերիներ չեն, այլ՝ հանցագործներ, որ ձերբակալվել են Ադրբեջանի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու եւ իրականացնելու փորձի պահին»: Հայ զինծառայողների դեմ հարուցվել է քրեական գործ, նրանք դատապարտվել են ազատազրկման: Արդյոք կողմերը պայմանավորվե՞լ են, որ պահվող անձանց փոխանակման համաձայնության մանրամասները հրապարակայնացման ենթակա չեն:

Եթե անգամ այդպես է, ապա դա եւս շատ զգուշորեն կարելի է հայ-ադրբեջանական հարաբերություններում թեկուզ նվազագույն, բայց ամեն դեպքում առաջընթաց համարել: Մանավանդ որ մարդասիրական համաձայնությունը ձեռք է բերվել ուղղակի բանակցությունների արդյունքում. «ջենթլմենական» համաձայնությունը կարող է նախադեպային լինել նաեւ այլ հարցերում:

Կողմերը նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակով չեն թաքցնում, որ բանակցություններում մեծ է փոխադարձ անվստահության գործոնի բացասական ազդեցությունը, հանգամանք, որ ընդգծում են նաեւ միջնորդները: Պահվող անձանց փոխանակման համաձայնության իրականացումը, հավանաբար, որոշակիորեն կարող է մեղմել հայ-ադրբեջանական ուղղակի բանակցությունների վերաբերյալ կարծրատիպը, եթե հաջողվի պահպանել դինամիկան:

Անշուշտ, դիլետանտական մոտեցում կլինի զուտ մարդասիրական համաձայնությունը պրոյեկտել աշխարհաքաղաքական նշանակության կարգավորման հավանականության համատեքստին եւ արտածել, թե Հայաստանը եւ Ադրբեջանը նույնքան անցնցում կհասնեն նաեւ արմատական հաշտության, բայց քաղաքականության մեջ «քայլ առ քայլ առաջընթացի» սկզբունքը ոչ ոք չի մերժել: Եթե «սատանան մանրուքների մեջ է»՝ ինչպես ընդունված է ասել, ապա ինչու՞ չպետք է գոյության իրավունք ունենա նաեւ «հրեշտակը գալիս է սատանայական մանրուքները հաղթահարելու ճանապարհով» մոտեցումը:

Էականը, սկզբունքայինը քաղաքական կամքի առկայությունն է: Բաքուն կարո՞ղ է հաղթահարել կարծրատիպը, որ «խաղաղությունն ամենից առաջ Հայաստանին է պետք» եւ որդեգրել «խաղաղությունն առաջին հերթին Ադրբեջանին է անհրաժեշտ» իրատեսական մոտեցում, թե՞ պահվող անձանց փոխանակումն Ալիեւի կողմից զուտ տակտիկական քայլ է՝ արտահերթ ընտրություններից առաջ, այդ ընթացքում կամ հաջորդ փուլում միջազգային իմիջ ստեղծելու համար: Ընկալումները կարող են տարբեր լինել նույնիսկ Ադրբեջանում: Բաքվի մամուլի հրապարակումներից հնարավոր կլինի դիտարկել իշխանության եւ մերձիշխանական շրջանակների տրամադրվածությունը: Ոչ պակաս կարեւոր է նաեւ ներհայկական վերեբերմունքը: Ռազմագերիների վերադարձի այս դրվագը, երեւի, առանձնահատուկ չափակշռված մեկնաբանությունների է արժանի: Կկարողանա՞նք պահել չափավորությունը:

Հայ-ադրբեջանական հարաբերություններն, ինչ խոսք, անգամ հաշտության պայմանագիր ստորագրելուց, սահմանազատում իրականացնելուց հետո հրեշտակային չեն լինելու ոչ միայն վաղը, այլեւ՝ տեսանելի ապագայում: Պետությունների միջեւ առհասարակ հրեշտակային հարաբերություններ չեն լինում: Խնդիրը սատանայական մանրուքներ հաղթահարելու եւ նորերը չստեղծելու հարաբերական համաձայնության մեջ է: Հնարավո՞ր է հասնել դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում