Saturday, 25 07 2026
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

Գուտերեշը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել միջամտել Իսրայել-Գազա հակամարտությանը․ Իսրայելը կոշտ է արձագանքել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է ՄԱԿ-ի կանոնադրության՝ հազվադեպ կիրառվող 99-րդ հոդվածին և խնդրել, որ Անվտանգության խորհուրդը միջամտի՝ Գազայի հատվածում վերահաս «հումանիտար աղետը» կանխելու համար։ Իսրայելը Գուտերեշի այս հայտարարությունը համարել է կողմնակալ վերաբերմունք։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհրդին իր նամակում Գուտերեշը գրել է․ «Միջազգային հանրությունը պատասխանատվություն ունի՝ օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ կանխելու հետագա էսկալացումը և վերջ դնելու այս ճգնաժամին»։

Անվտանգության խորհրդի անդամներից Արաբական Միացյալ Էմիրությունները որոշման նախագիծ է մշակել, որով նախատեսվում է գործողությունների դիմել՝ համապատասխան Գուտերեշի նամակի, մասնավորապես՝ անմիջապես հումանիտար հրադադար հաստատել։ Սակայն ԱՄՆ-ն, որն Իսրայելի մտերիմ դաշնակիցն է, Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունի և չի աջակցում հրադադարին։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը հայտարարել է, որ գլխավոր քարտուղարը դիմել է 99-րդ հոդվածին, որպեսզի ճնշում գործադրի Իսրայելի վրա։ Էրդանը Գուտերեշին մեղադրել է Իսրայելի դեմ կողմնակալության համար։

«Հրադադար հաստատելու՝ գլխավոր քարտուղարի կոչն իրականում կոչ է՝ Գազայում պահելու ՀԱՄԱՍ-ի ահաբեկման իշխանությունը», – հայտարարել է Էրդանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը BBC Radio 4-ի «Today» ծրագրին հարցազրույցում հերքել է այն մեղադրանքները, թե կազմակերպությունը կողմնակալ է Իսրայելի նկատմամբ։

«Միակ կողմը, որին մենք աջակցում ենք, կյանքեր փրկելու կողմն է», – ասել է Դյուժարիկը:

Դյուժարիկը խոստովանել է, որ Գուտերեշի միջամտությունը չափազանց հազվադեպ քայլ է, սակայն նա ստիպված է եղել դա անել «մարդկային տառապանքի մասշտաբների» պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում