Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Հայրենասիրական հերթական մոդելն ու արտահերթ ընտրության սցենարը

Երեւանում մասնակցելով նորակառույց դպրոցի բացմանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայրենասիրության մոդելից, որի մասին հիշատակել էր նաեւ օրեր առաջ քաղաքացիների հետ իր մի քանի ժամ տեւած հարցուպատասխանի ընթացքում: «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ: Այն ստեղծել ես դու: Քո որևէ նախնի ուղիղ կապ ունի հենց այս պետության հետ: Սրանով է Հայաստանի Հանրապետությունը տարբերվում մնացած պետություններից: Այն քո ժառանգությունն է, քո զավակների ժառանգությունը:

Հայաստանի Հանրապետությունը քո և/կամ քո նախնիների աշխատանքի արդյունք է:

Այստեղ ապրելու կանոնները դու ես որոշում: Դարձրո՛ւ պետությունդ քո երազածը և դարձի՛ր նման քո պետությանը. ազա՛տ, ուժե՛ղ, բարեկեցի՛կ, երջանի՛կ»: Փաստացի, սա հայրենասիրության մոդել է, որ առաջարկում է կառավարությունը: Ընդ որում, սա կարծես թե հերթական, մի նոր մոդել է, որը զգալիորեն գտարբերվում է ներկայիս իշխանության առաջ քաշած առաջին, այսպես ասած նախապատերազմական շրջանի մոդելից: Այն մեծ տառերով ձեռագրվեց փողոցային պաստառների վրա՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը:

Հիմա արդեն օջախից ու ընտանիքից անցում է կատարվում պետության մոդելի: Իհարկե առաջընթաց է բայց այն ավելի շատ հնչում է որպես նախընտրական կարգախոս, կամ առնվազն՝ նախընտրական կարգախոսի «սեւագրություն», հետագայում համառոտագրելու համար, իսկ մինչ այդ՝ հանրային տրամադրությունը շոշափելու, հասկանալու, թե առաջարկը որքանով է լինելու հանրության համար ընդունելի կամ մարսելի, կամ հանրության որ շերտերի համար, ինչ շրջանակի: Համենայն դեպս, կառավարությունները հայրենասիրական «մոդելներով» զբաղվում են թերեւս երկու պարագայում, կամ՝ երբ բացակայում է կառավարման արդյունավետություն եւ անհրաժեշտ է հանրությանը զբաղեցնել պաթետիկ հռետորաբանությամբ, ինչ որ իմաստով պատասխանատվությունը սահուն կերպով տեղափոխելով հենց հանրության վրա, կամ՝ երբ առաջանում են այսպես ասած նախընտրական անհրաժեշտություններ:

Ո՞րն է տվյալ դեպքում, բարդ է ասել, քանի որ բարդ է նաեւ իրավիճակը թե Հայաստանում, թե Հայաստանի շուրջ: Եվ առավել հավանական է, որ այս պարագայում գործ ունենք «երկուսը մեկում» տարբերակի հետ, այսինքն կա թե կառավարման արդյունքի հետ պայմանավորված խնդիր, թե նաեւ առկա խնդիրներից եւ մարտահրավերներից ելնելով՝ առնվազն արտահերթ ընտրության սցենարի կիրառման դիմելու հավանականություն, առնվազն այդպիսի սցենարի առավել աշխույժ շրջանառում: Դրա մասին է օրինակ խոսում նաեւ այն, որ կառավարող մեծամասնությունը սկսել է առավել ինտեսիվ ուշադրոության արժանացնել ՏԻՄ համակարգը, ավելի կոնկրետ՝ ՏԻՄ-երում կառավարող կուսակցության խմբակցությունների, տեղակայն կառույցների աշխատանքը:

Մինչդեռ հայտնի է, որ նախընտրական պրոցեսների հիմքում հենց տեղային աշխատանքն է, առավել եւս, որ ներկայումս 2018 թվականը չէ, որ միայն Նիկոլ Փաշինյանի հեղափոխական խարիզման լուծի հարցեր: Եվ անգամ 2021 թվականն էլ չէ, երբ դարձյալ ծանրությունն իր վրա վերցրեց Նիկոլ Փաշինյանը հեղափոխության եւ հակահեղափոխության խաղաքարտը խաղարկելով, ինչին իհարկե զգալիորեն օգնեց նաեւ նախկին կառավարող համակարգը: Իհարկե հարցը, թե արդյո՞ք Հայաստանում կգործարկվի արտահերթ ընտրության գնալու մեխանիզմ, ավելի շատ կորոշվի արտաքին իրադարձությունների զարգացման համատեքստում եւ պատասխանի առավել շոշափելի ուրվագծեր թերեւս կնշմարվեն 2024 թվականի առաջին եռամսյակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում