Thursday, 23 07 2026
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր

Չկրկնել նոյեմբերի 9-ի վտանգավոր նախադեպը

«Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո, «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ՝ այսպիսի խաղաղության պայմանագրի ստորագրվելուց հետո, նա կոչվելու է «կրկնակ կապիտուլյանտ»», հայտարարում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացի առնչությամբ, գնահատելով Հայաստանի իշխանության քաղաքականությունը: Մի բանում Սարգսյանն իրավացի է անկասկած՝ խաղաղության պայմանագրի իրական նշանակությունը կախված է լինելու դրա բովանդակությունից: Եթե այդ պայմանագիրը լինի իր բովանդակությամբ անհավասարակշիռ՝ ինչպես կողմերի ուժերի իրական հարաբերակցությունը, ապա այն անշուշտ չի բերի խաղաղության, այլ կստեղծի ադրբեջանական նոր հավակնությունների եւ ագրեսիայի ռիսկեր:

Դրանով հանդերձ, սակայն, չափազանց կարեւոր է, թե խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի հանդեպ իրեն որքանով ռացիոնալ կպահի Հայաստանի հանրապետության ցանկացած քաղաքական ուժ՝ ինչ անցյալ կամ ներկա, ինչ դիրքավորում էլ ունենա այդ ուժը: Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կնքելով «կապիտուլյացիա», Հայաստանի նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժերը զբաղեցնելով այսպես ասած գերակա ընդդիմության դաշտը, միեւնույն ժամանակ նպաստեցին նոյեմբերի 9-ի փաստաթղթի «ամայացման» հետագա ռիսկերի գեներացմանը: Իհարկե այդ ռիսկերի աղբյուրը միայն «կապիտուլյացիա» բնորոշումը չէր, կային նաեւ շատ այլ ներքին եւ առավել եւս արտաքին՝ աշխարհաքաղաքական գործոններ, սակայն դրանից երկու, երեք տարի անց արդեն նոյեմբերի 9-ի հայտարարությունը թվում էր «վարդագույն» մի փաստաթուղթ, այն պատկերի, զարգացումերի եւ միտումների, ի վերջո այն ծանրագույն հետեւանքի համեմատ, որ եղավ 2022-23 թվականներին:

Զուտ ներքաղաքական կամ ներանձնային մղումներով պայմանավորված առաջին իսկ պահից ձեռնմուխ լինելով նոյեմբերի -ի եռակողմ հայտարարության թիրախավորմանը, նախկին իշխանությունը ըստ էության ոչ թե օգնեց Հայաստանին եւ Արցախին «կառչել» այդ փաստաթղթից, այլ նպաստեց այդ փաստաթղթի եւ գետնի վրա եղած իրողությունների կապ ձեւավորելուն, ամրացմանը, նպաստեց հնարավոր թելերը կտրելուն: Կասկածից վեր է, որ դրանով չի կարող արդարանալ այդ հարցում Հայաստանի իշխանության անարդյունավետ քաղաքականությունը, սակայն աներկբա է, որ իր պատասպանատվության էական բաժինն ունի նաեւ այսպես ասած ընդդիմությունը: Այժմ, նախապես «կապիտուլյացիա» հռչակելով խաղաղության պայմանագիրը, այն տեղափոխելով գերազանցապես զգայական բնորոշումների, ըստ այդմ նաեւ զուտ մանիպուլյատիվ ռեակցիաների դաշտ, ընդդիմությունն առավելագույնը կարող է նպաստել «նոյեմբերի 9-ի հայտարարության էֆեկտի» վտանգավոր կրկնության:

Սա բոլորովին չի նշանակում, որ պետք է ողջունել ցանկացածծ պայմանագիր եւ ձգգտել ամեն գնով դրա կնքմանը: Պետք է լինի լուրջ եւ առարկայական քննարկում, նաեւ սուր ընդդիմախոսություն՝ առավել եւս անհրաժեշտությունների, այդպիսի ընդդիմախոսության հիմքերի առկայության պարագայում, բայց դա պետք է անել առանց բնորոշումների, որոնք ոչ թե բացելու են այդ քննարկումների միջոցով Հայաստանի շահը պաշտպանելու, նաեւ Հայաստանի ճկունությունն ապահովելու նոր հնարավորություն, այլ հնարավորություն են տալու միայն նենգափոխումների ծավալմամբ շահագրգռված սուբյեկտներին, որոնք շարքում չկա Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում