Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից

ՀԱՊԿ «վերջնագի՞ր» կբերի Երեւան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան, որպեսզի Մինսկում կայացված որոշումները ներկայացնի Հայաստանի հավանությանը: Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ կազմակերպություն է, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով, եւ անկախ այն բանից՝ Հայաստանը մասնակցում է Վեհաժողովին, թե ոչ, որոշումների հաստատումը առանց Հայաստանի հնարավոր չէ: Ըստ այդմ, առաջանում է հարց՝ Հայաստանը, որ իր դժգոհությունն է հայտնում ՀԱՊԿ վերաբերմունքից եւ հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ հավաքներին՝ թե վարչապետի, թե պաշտպանության եւ արտգործնախարարների մակարդակներով, մասնակցելու՞ է ՀԱՊԿ որոշումների կայացմանը, թե՞ ոչ:

Ինչպես հայտնի է, Մինսկի հանդիպումից առաջ Երեւանը խնդրել է օրակարգից հանել Հայաստանի օգնության փաթեթը: Բայց, օրակարգում են նաեւ այլ հարցեր, հետեւաբար Հայաստանը կամ պարզապես տորպեդահարում է ՀԱՊԿ աշխատանքը, կամ մասնակցում այդ աշխատանքին եւ հավանության արժանացնում Մինսկի Վեհաժողովի որոշումները, ինչը նշանակում է ըստ էության անուղղակի, հեռակա մասնակցություն այդ վեհաժողովին եւ աշխատանքին: Սա մեծ հաշվով ստանում է որոշակի «վերջնագրային» իրավիճակ եւ փաստացի կարող է գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ֆորմալ առումով ժամանելով Հայաստան Մինսկի որոշումները Երեւանի հաստատմանը ներկայացնելու՝ ինչպես հայտնում է ՀԱՊԿ ԳՔ-ն եւ ինչպես ըստ նրա պայմանավորվել են Հայաստանի արտգործնախարարի հետ, բուն, խորքային իմաստով այդուհանդերձ նա Երեւան է ժամանում «վերջնագրային» տրամաբանությամբ՝ ՀԱՊԿ-ու՞մ եք, թե՞ ՀԱՊԿ-ում չեք:

Ըստ էության, այս մասին խոսեցի նախօրեին, Կրեմլի խոսնակ Պեսկովի այն հայտարարույթյան առիթով, որտեղ նա «հույս է հայտնում», որ Երեւանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ-ում, թեեւ չի մասնակցում Մինսկի Վեհաժողովին: Պեսկովի այդ հայտարարոթյունը գնահատել էի այն տրամաբանության շրջանակում, որ ՀԱՊԿ կարող է «թասիբի է գցում» Հայաստանին, այսպես ասած սրում է կոնտրաստ՝ միջոցառումներին չմասնակցելու, բայց աշխատանքը շարունակելու, ինչը քաղաքական իմաստով արժեզրկում է Հայաստանի չմասնակցելը եւ փաստացի «դրդում» պարզապես ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու որոշման: Եթե Երեւանը մտադիր էր դրան գնալ «սահուն», «թավշյա» ճանապարհով, ապա կարծես թե ՀԱՊԿ-ն ի պատասխան արագացնում է գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում