Պաղեստինի առողջապահության նախարարությունը փորձում է Գազայի հատվածի Աշ-Շիֆա հիվանդանոցից հիվանդներին ուղարկել Հորդանան գետի արևմտյան ափի բժշկական հաստատություններ:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Քայլեն՝ հավելելով, որ առաջին հերթին աշխատում են տեղափոխել վիրավորներին և նորածիններին:








































