Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն օրերս այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն։

Նախարարն ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքում, այդ թվում նաև այցելել է  Fastbank-ի, Ucraft-ի, Hoory-ի, Creedrooms-ի, Fast Media-ի գրասենյակներ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, բիզնես գործունեությանը, քննարկել նորարարական տեխնոլոգիական լուծումների ստեղծմանը և դրանց ՏՏ անվտանգությանը վերաբերող հարցեր։

Շրջայցից հետո շնորհանդեսի ձևաչափով նախարարին է ներկայացվել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության ընդհանուր հայեցակարգը, նշվել է, որ ընկերության 50-ից ավելի պրոդուկտները մշտապես զարգանում են նորագույն տեխնոլոգիական լուծումներով:

Ընկերության տեխնիկական գծով ղեկավար Վահագն Մկրտչյանը ներկայացրել է ՏՏ անվտանգության զարգացման միտումները, կիբեռանվտանգության ոլորտում ընկերությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Քննարկվել են կիբեռգրոհների հիմնական թիրախները և դրանց դեմ պայքարի տեղական լուծումները, որոնց հիմքում հսկայական տվյալների վերլուծությունն օպտիմալացնող մեքենայական ուսուցման ալգորիթմերն են։ Անդրադարձ է եղել նաև վստահելի ու անվտանգ թվային էկոհամակարգի ստեղծման  գործում կառավարության դերին, որը կենսական նշանակություն ունի ՏՏ անվտանգության համար։

Նորարար լուծումներ մշակելու և գաղափարներն իրական բիզնես պատմությունների վերածելու շնորհիվ «Սոֆթ Կոնստրակտ»-ն ու դրա հետ փոխկապակցված ընկերություններն այժմ առաջատար տեխնոլոգիական մատակարարներ են՝ շուրջ 7000 ստեղծագործ մասնագետներով, ավելի քան 10 ապրանքանիշով և 16 ներկայացուցչական գրասենյակներով՝ 5 մայրցամաքներում։

Ընկերությունները գործում են ծրագրային ապահովման մշակման, ֆինանսական ծառայությունների, դիզայնի,  ՏՏ անվտանգության  և այլ ոլորտներում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում