Thursday, 23 07 2026
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից

Արտաքին հետախուզության առանձնահատուկ «պահանջը»

Հայաստանի կառավարությունը որոշել է, որ նորաստեղծ Արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցները աշխատավարձից բացի կստանան նաեւ հավելավճարներ, ելնելով աշխատանքի առանձնահատկությունից: Դրանից զատ, ծառայության համար կսահմանվի բացառություն՝ ինչը վերջինիս թույլ կտա յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի մեջ գերազանցել հավելումների համար սահմանված 10%-ի շեմը։ Արտաքին հետախուզական ծառայության կարեւորության մասին խոսելն ավելորդ է:

Միեւնույն ժամանակ սակայն, չափազանց կարեւոր է, թե ինչ գաղափարաբանական հիմքի վրա է ստեղծվելու արտաքին հետախուզական ծառայությունը: Հատուկ ծառայությունները ազգի քաղաքական առողջության չափման միավորն են եւ նրա ենթագիտակցության միակ իրական արտացոլումը, ասում է բրիտանացի գրող, հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ջոն Լեկարեն: Ազգային հետախուզական ծառայության կայացման առանցքային գրավականը պետք է լինի արժե-գաղափարական հենքը, քաղաքական այն ենթագիտակցությունն ու հայեցակարգը, որ կա տվյալ ժողովրդի, ազգի, հասարակության, պետության մեջ:

Աշխատավարձով, հավելավճարով կամ պարգեւավճարով չի կայանա եւ ոչ մի այդօրինակ կառույց, որովհետեւ այդ կառույցները ունենալով գործունեության բնույթի առանձնահատկություն, պահանջում են նաեւ առանձնահատուկ մոտեցում իրենց հանդեպ քաղաքականության մշակման գործում: Եթե այդ քաղաքականության հիմքում լինելու է պարզապես ֆինանսական մոտիվացիան, ապա այդ կառույցները իրենց բովանդակությամբ որեւէ կերպ չեն տարբերվելու պետական կառավարման համակարգի մնացյալ բոլոր գերատեսչություններից, վերածվելով պարզապես չինովնիկական հերթական միջավայրի: Ըստ այդմ, եթե Հայաստանում արտաքին հետախուզության ձեւավորումը ոչ միայն լոկ ցուցանակային, այսպես ասած անվանակարգային, այլ խորքային պետական ռազմավարություն պարունակող նպատակ է, այդ նպատակի սպասարկումը պահանջելու է շատ ավելի վեր կանգնած եւ խորը «չափանիշներ» եւ «չափորոշիչներ», պարզապես չինովնիկների բանակի համալրման փոխարեն պետական ռազմավարական կարողությունները համալրելու հեռանկարի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում