Wednesday, 22 07 2026
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն

Թանկացել է մակարոնը, կաթը, ձեթը, բանջարեղենը․ սննդամթերքի որոշ տեսակներ էլ էժանացել են

2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.0% գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.7%-ով, այդ թվում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հնդկացորենի գինը նվազել է 26.9%-ով, ոսպինը՝ 20.2%-ով, հաճարինը՝ 5.6%-ով, բլղուրինը՝ 5.0%-ով, ձավարինը՝ 4.7%-ով, բրնձինը՝ 4.3%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 2.5%, 1.4%, 0.3%, 1.1%, 1.3% 1.4% գնաճ:

2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ մակարոնի գինը նվազել է 11.3%-ով, կարագինը՝ 3.5%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5% և 1.2% գնաճ:

Տավարի մսի գինը 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, թարմ կաթինը՝ 3.5%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 0.4%-ով:

2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 30.3%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3.1% գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.4% գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.6% գնաճ:

2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 13.3%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.4%-ով:

Ալկոհոլային խմիչքի գները 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ աճել են 6.1%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7%-ով:

Դրան զուգընթաց, 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալյուրի՝ 19.1% և ոլոռի՝ 17.1%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ 0.3% և 0.7% գնանկում:

2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի` 13.2%, ոչխարի մսի 2.6% գնանկում և թռչնամսի` 0.9% գնաճ, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7%, 1.2% և 0.3% գնանկում:

Մարգարինի գինը 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 18.4%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 5.5%-ով, պանրինը՝ 3.1%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ համապատասխանաբար 1.0%, 0.5%, 0.3%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.3%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 6.2% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է 1.0%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 4.2% գնանկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում