Wednesday, 22 07 2026
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ
Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լավրովը վաղուց էր պատրաստվում «Ղարաբաղի տնտեսական շրջանին»

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ փոփոխվել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման վայրի արձանագրումը: ՌԴ ՊՆ ամփոփագրերում նշվում է այլեւս ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, այլ «Ադրբեջանի հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»: Մեծ հաշվով, Ռուսաստանի Պն այդ փոփոխությունից զարմանալ պետք չէ, եթե օրինակ Հայաստանի վարչապետըՎրաստանում տեղի ունեցած համաժողովում ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը, անում է դա մի քարտեզով, որտեղ Ադրբեջանի տարածքում չկա նախկին ԼՂԻՄ ուրվագիծն անգամ: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը իր քայլերը արդարացնում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին գնացել է Պրահա եւ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջությունը՝ Արցախը ներառյալ:

Դա անշուշտ փաստ է: Բայց արդյո՞ք հենց այդ փաստով է պայմանավորված Ռուսաստանի քաղաքականությունն ու գործողությունները: Դա արդեն, մեղմ ասած՝ փաստ չէ: 2021 թվականի օգոստոսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսաստանյան բեռնափոխադրող ընկերություններին տալիս էր Լեռնային Ղարաբաղին առնչվող տնտեսական խորհուրդներ: «Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքի նկատմամբ, այն, ըստ իս, կունենա ակնհայտ տնտեսական օգուտ», հայտարարում էր ՌԴ արտգործնախարարը:

Միթե՞ Սերգեյ Լավրովը 2021 թվականին այնքան միամիտ էր, որ պատկերացնում էր, թե Ադրբեջանը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը եւ դրանով հանդերձ բացելու է ռեգիոնը բեռնափոխադրումների եւ այլ տնտեսական հարաբերությունների համար, առանց ստատուս-քվոյի փոփոխության: Ծիծաղելի կլինի մտածել, թե Սերգեյ Լավրովի նման բազմափորձ, հմուտ դիվանագետը, որ 2004 թվականից ղեկավարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, իսկ մինչ այդ էլ երկար տարիներ եղել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը, կարող էր ունենալ այդպիսի միամտություն: Ըստ այդմ, բավականին շոշափելի է այն, որ 2022-ի Պրահան «ալիբի» դարձրած Սերգեյ Լավրովը եւ Մոսկվան ընդհանրապես, դեռեւս 2021 թվականից էին «գծում» այն տնտեսական հեռանկարները, որին պատրաստվելու խորհուրդ էին տալիս ռուսաստանյան բեռնափոխադրողներին՝ «Ադրբեջանի հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանում» գործունեություն ծավալելու համար, ինչի անվտանգությունն էլ գուցե հետայսու կապահովի ռուսական կոնտինգենտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում