Երեկ Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները մասնակցել են Դամասակոսում հայտնի ընդդիմադիր գործիչ Ղիյադ Մատառի թաղման արարողությանը, որը սպանվել էր կալանքի տակ նրա նկատմամբ իրականացված բռնությունների հետևանքով: Իսկ հակակառավարական ցույցի մասնակիցներն այրել են Ռուսաստանի դրոշը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մատառը համարվում էր Բաշար Ալ-Ասադի ռեժիմի ամենամոլի քննադատներից մեկը:
Հայտնի է նաև, որ երեկ Դարաա և Հոմս քաղաքներում հայտարարվել էր «ցասման օր»՝ ընդդեմ Ռուսաստանի: Ցույցերի մասնակիցներն այրել են Ռուսաստանի դրոշները` այդ երկրի կողմից սիրիական հարցում ունեցած դիրքորոշման համար, երբ ՌԴ-ն հրաժարվում է պաշտպանել Բաշար Ալ-Ասադի ռեժիմի դեմ առաջարկվող միջազգային պատժամիջոցները: «Մի՛ աջակցեք մարդասպաններին», «Ռուսաստանի կառավարությունը սպանում է մեզ», «Ստալինը չսպանեց ազատ ռուսի ոգին, Ասադը չի սպանի ազատ սիրիացու ոգին» կարգախոսներով ցուցարարներն անցել են քաղաքների փողոցներով:









































